Հերի՛ք է, կործանեցին իրենց շիզոֆրենիայով, լոլոներ թող չկարդա՛ն․ Վահրամ Թոքմաջյանը՝ ԼՂ հարցի էության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանի հետ

-Պատերազմում պարտությունից հետո երկու հիմնական միտք է հնչում առաջին՝ կրկին զինվել, կռվել, հետ բերել կորցրած տարածքները, երկրորդ՝ մեզ խաղաղություն է պետք, չենք կարող կռվել երկու հարևանների դեմ, հաշտության գնանք նրանց հետ։ Ո՞ր ճանապարհն է Հայաստանի պետական շահերին համահունչ։ Կա՞ միջին տարբերակ։

-Երկու տարբերակն էլ պրիմիտիվացված է։ Քուչի կռիվ չի, որ գնան կարատե պարապեն, հետ գան «հալը տալու», երեխեքն էին փոքր ժամանակ անում։ Փոքր ժամանակ խաղացել եք, չէ՞, որ զինվորները շարում էինք խալու վրա, տանկերը դասավորում էինք նրբությամբ, գորովանքով, մեկ էլ հարևաններից մեկը մտնում էր իր մեծ «սապոգով» վրայով անցնում էր, չէր էլ տեսնում։ Մենք մեր չափը պիտի իմանանք, էլի, էդ չափ իմանալը լավ բան է։ Հայաստանում, ցավոք, խաղաղության և պատերազմի, ըստ էության, բովանդակային քննարկում և բանավեճ չի ծավալվել, հայհոյանքից անդին մարդիկ ոչինչ չեն արել, իսկ դրա փորձն առնվազն եղել է երկու անգամ՝ 1997 թվականին, երբ Տեր-Պետրոսյանի հրաժարականով ավարտվեց և 2017 թվականին, երբ ես էլ այս պիջակով մասնակցում էի «հաշտություն, խաղաղություն, բարիդրացիություն» բովանդակություն բերելուն։ Մենք էն ժամանակ կանխատեսում էինք այս ամենը և զգուշացնում էինք։ Եվ ի՞նչ ստացվեց, բոլոր ուժերը սկսեցին հայհոյել, խաղաղություն ձևակերպողին դարձրին հողատու, թրքասեր։ Չգիտես ինչու՝ մարդկանց մոտ տպավորություն է, որ խաղաղություն ասելու պարագայում դու պարտադիր թուրքի հետ պետք է «ախպերություն» անես։ Չէ, ա՛յ ցավդ տանեմ, եկեք ընդամենը մեկ րոպե իրար վրա չկրակենք։ Եվ հետաքրքիր է, թե օրինակ՝ «զինվենք, հաղթենք» ասողների քանի՞ տոկոսը զինվեց, գնաց, առիթը կար։ Էդ ո՞նց է լինում, որ այլ մարդկանց կյանքի հաշվին միշտ իրենք խիստ հայրենասեր են խաղում, իսկ էն մարդիկ, որոնք մարդու կյանքն են արժևորում, պետության կայունությունը, ուզում են հերթական արկածախնդրության մեջ չմտնել, դավաճանություն է պիտակվում։ Առիթը կար՝ մի մասը գնացել են, մի մասը չի գնացել, բայց, երևի, էն չգնացած մասն իրեն ավելի բարձր է մեջտեղից ճղում։

-«Խաղաղություն» բառը շատ հաճախ նույնացվում է «կոտորած» բառի հետ։ Միտքը հետևյալն է՝ եթե խաղաղություն ես ուզում, դա նշանակում է՝ ասում ես զենքերը պահենք, դնենք զինանոցները և կոտորածի ենթարկվենք, մի այտն էլ դեմ տանք, հենց թուրքերը հարձակվեն։ Սա ի՞նչ ընկալում է։

-Ես գիտեմ՝ դա ինչ ընկալում է։ Այդ նույն ընկալումների դաշտից է մեր մեջ սերմանված, որ ո՞նց, եթե ոչ ռուսը, ուրեմն՝ թուրքը, եթե ոչ թուրքը, ուրեմն՝ ռո՞ւսը։ Էս պրիմիտիվիզմ է, որ 2000 տարի ուղեկցել է մեր պատմության ընթացքում։ Առաջին դարում ընկել ենք կրակը և էս սատանայի տեղապտույտից չենք կարողանում դուրս գալ։ Խաղաղություն չի նշանակում՝ բանակը ցրել, գնալ նստել տանը, խաղաղություն նշանակում է՝ ունենալ ուժեղ, նորմալ, կենսունակ բանակ, լավ զարգացած գիտություն, լավ զարգացած տնտեսություն, կյանքի էական որակ, սոցիալական ապահովություն, մարդու արժանապատվություն և արժանիքներ, խաղաղություն նշանակում է՝ էդ բոլոր բաղադրիչներով գերազանցել քո, եթե կուզեք՝ հակառակորդին, թշնամուն, հարևանին։ Մենք արժեքը ստեղծում ենք, հետո փչացնում։ 1994-95 թվականներին Հայաստանի Հանրապետությունը չակերտների մեջ՝ «հող տվող Լևոնի» ժամանակ ստեղծել էր 60․000-անոց բանակ, երբ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը բանակ չուներ։

-Տեր-Պետրոսյանին մեղադրում են հետևյալում, որ նրա կարծիքով՝ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լինի։

-Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի հայտարարել, գոնե նախագահ եղած փուլում, ես բոլոր հոդվածներն ու ելույթները կարդացել եմ։ Երբե՛ք։ Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին է և խնդրի մի կողմում դրված էր տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի՝ միջազգայնորն ճանաչված։ Ուրիշ լոլոներ թող չկարդան, ինչքան սևացրել են, փչացրել են խնդրի էությունը, արդեն հերիք է, կործանեցին պրծան՝ փչացնելով, էդ իրենց 22 տարվա շիզոֆրենիայով, էդ ծխական խեղաթյուրված ազգայնականությամբ, որի շարունակողներից մեկն էլ իր դասագրքերի տակ մնացած ներկայիս իշխանությունն է, որ բերեցին, հասցրեցին սրան, թող իրարից չառանձնանան։ Ի՞նչ էի ասում, երբ ասում ես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, հարց՝ Իրանը մեր տարածաշրջանո՞ւմ է, թե՞ չէ, Ռուսաստանը մեր տարածաշրջանո՞ւմ է, թե՞ չէ։ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին, բայց մենք որտե՞ղ ենք վրիպել։ Հիմա նախկին նախարարն ամբարտավան կերպով հայտարարում էր՝ «գրոհայինների բանակ», դու էս տնտեսությունով, էս պետությունով, էս ողնաշարով կարո՞ղ ես քեզ թույլ տալ, գոնե պատկերացնո՞ւմ ես՝ գրոհային բանակն ինչ է։ Դու ընդամենը կարող ես ունենալ պաշտպանվող բանակ, ինչը շատ նորմալ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան