Սպառնում են սպանել, բռնի ուժով շենք գրավել, իշխանությունը ձայն չի հանում, ո՞նց խոսենք հետներդ․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Երկար տարիներ Հայաստանը պայքարել է Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավման դեմ՝ լինի Մինսկի խմբի համանախագահության, թե այլ ֆորմատներով։ Բայց, արի ու տես, Դմիտրի Մեդվեդևը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, հայտարարում է, թե տարածաշրջանի իրողություններն այնպիսին են, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։ Սա ի՞նչ է նշանակում։

-Սա նշանակում է, որ օրվա իրողությունը ֆիքսում է Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր նոյեմբերի 10-ի հայտարարությամբ դադարեցված պատերազմի արդյունքներով ձևավորվել է մի իրողություն, որտեղ պատերազմի դադարեցման գլխավոր երաշխավոր համարվում է Ռուսաստանը, որովհետև նրա ներքո է հայտարարությունն ընդունվել և, իհարկե, այդ ամենը տեղի է ունեցել Թուրքիայի համաձայնությամբ։ Նաև իրականություն է Աղդամի հարևանությամբ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում։ Այս իրողության մասին է խոսում Մեդվեդևը։

–Կարծես թե Հայաստանի շահերին համահունչ չէ այս իրողությունը, երբ փաստացի Թուրքիայի գերներկայությունն այս տարածաշրջանում անխուսափելի է համարում նաև Ռուսաստանը։

-Միանշանակ, ուղղակի եկեք ֆիքսենք, որ այս ամենն այնպես չէ, որ երկնքից իջավ։ Այս «կաշան» եփվում էր դեռ 2008 թվականից՝ Մայնդորֆյան հանդիպումից, Ռուսաստանի հայերի միության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից «ֆուտբոլային դիվանագիտության», այդ դռները դեպի տարածաշրջան կամաց-կամաց բացվում էին, և այսօր Թուրքիայի ռազմական ներկայության մասին տարածաշրջանում պետք է խոսենք որպես կայացած փաստ։

–Խոսենք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից։ Ընդդիմությունը հստակեցնում է անելիքները՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին, Վազգեն Մանուկյանը՝ 16 ուժերի առաջնորդը, իշխանությունը զոռով վերցնելու տարբերակ դիտարկում է ապստամբությունը՝ պետական շենքեր գրավելը։ Ինչո՞ւ է ընդդիմության այդ թևն արմատական դիրքերից հանդես գալիս։

–Նրանք շատ դեպքերում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, հատում են նաև Քրեական օրենսգրքով սահմանված կարմիր գծերը, և այդ իմաստով բոլոր իրավունքներն ունեմ՝ կշտամբելու մեր իրավապահ համակարգին և նաև իշխանությանը, որովհետև քանի քաղաքական աղբը փողոցներում է, նրա թիվ մեկ մեղավորը իշխանությունն է, որովհետև ինչի՞ համար եք դուք արել հեղափոխություն, որովհետև երկրում ռեֆորմներ տեղի չեն ունենում, տեղի է ունենում ռեֆորմների իմիտացիա։ Դուք արեցիք հեղափոխություն, ինչի՞ համար, որպեսզի անեք ռեֆորմներ, բա արեք, ինչի՞ չեք անում։ Չեք անում և մեզ տալիս եք գիտահետազոտական բացատրություններ, թե ինչու չպետք է անեք կամ ինչու մենք պետք է համբերենք՝ մինչև դուք անեք։ Բայց աղբը բարձրացել է և ուտում է մարդկանց, ընդ որում՝ ձեր թողտվության պայմաններում, հարգելի՛ իշխանություն։ Ձեր իրավապահները չգիտեմ՝ ինչով են զբաղված, գնացեք զբաղվեք ձեր անմիջական պարտականություններով և հանրային անվտանգությունից բխող քայելր արեք։ Այսինքն՝ սպառնում են, որ կսպանեն այս կամ այն պաշտոնյային, և ոչ մի բան, կոչ են անում գրավել բռնի ուժով պետական կառավարման օղակների շենքեր, դուք էլի ձան չեք հանում։ Ի՞նչ անենք, լա՛վ, ձեզ հետ ո՞նց խոսենք։

–Դուք արձանագրում եք, որ իշխանությունը չի գնում ժողովրդավարական բարեփոխումների՝ պետության հիմքերը, պետական ինստիտուտները վերականգնելու։ Այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի շանսերը չեն մեծանո՞ւմ։

–Մենք հազար հարց կարող ենք ունենալ գործող իշխանությանը, հազար կամ երկու հարց, և կտանք այդ հարցերը, բայց դա չի կարող նշանակել, որ այլևս մերժված, հակապետական, հակաազգային, տասնամյակներով հասարակության վրա պարազիտացած այդ սեգմենտը պետք է հավակնի ռևանշի։ Դա բացառվում է, և թող չփորձեն դրա վրա խաղալ։ Եվ եթե անգամ իշխանություններն իրենց բարձրության վրա չեն, դա չի նշանակում, որ դա մեծացնում է նրանց շանսերը։ Սա որպես բանաձև կուզեի ընկալվեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան