100 վիրավոր ու մի քանի տասնյակ վնասված մեքենաներ․ Հնդկաստանում ոստիկանների ու ֆերմերների միջև գրանցված բախումների առնչությամբ 15 քրգործ է հարուցվել

Լուրեր

06.05.2024 | 10:24
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
06.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:52
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր
06.05.2024 | 09:45
ՃՏՊ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ
06.05.2024 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
Բոլորը

Նյու Դելիում ոստիկանության ու ֆերմեր ցուցարարների միջև գրանցված բախումների հետևանքով առնվազն 86 ոստիկան է վիրավորվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ Ոստիկանությունից նաև հայտնել են, որ կոտրվել է 8 ավտոբուս, այդ թվում նաև ոստիկանական և 17 մասնավոր ավտոմեքենա։

Իր հերթին, ՏԱՍՍ-ին ցուցարարները հայտնել են, որ հիվանդանոցում ծանր վիճակում են գտնվում ավելի քան տուժած 20 ֆերմեր։

«Մերոնցից ավելի քան 20 մարդ ծանր վիրավոր է։ Հիվանդանոցում ասում են, որ որոշների վիճակը ծանր է»,- ասել է Կարմիր ճակատի շրջանում գտնվող ցուցարար Հիրա Սինգխը։

Այսօր առավոտյան ոստիկանությունը անկարգությունների ու վանդալիզմի մեղադրանքով 15 քրեական գործ է հարուցել։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հնդկաստանի Հանրապետության օրը, երկրի մայրաքաղաքի մատույցներում  գյուղացիների  ու ֆերմերների արհմիությունը, այսպես կոչված, տրակտորների երթ էր կազմակերպել՝ բողոքելով սեպտեմբեր ամսին երկրում ընդունված գյուղատնտեսական բարեփոխումների մասին օրենքների դեմ։

 

Տաթև Ֆռանգյան