Տրակտորներով բողոքի ցույց․ Հնդկաստանում տասնյակ հազարավոր ֆերմերների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հնդկաստանում երկրի հանրապետության օրը հազարավոր ֆերմերներ, որոնք բողոքում են ընդդեմ գյուղատնտեսական բարեփոխումների, կոտրել են բարիկադներն ու անտեսելով արցունքաբեր գազը ներխուժել են Դելի, գրում է BBC news-ը։

Զանգվածային ցույցի մասնակիցները՝ տրակոտորներով նախատեսել էին մասնակցել Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված ամենամյա տոնակատարություններին։ Բազմաթիվ ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Դելիի մատույցներում գործադուլ են հայտարարել նոյեմբեր ամսից՝ պահանջելով չեղարկել ընդունված օրենքները։ Նրանք մերժել են կառավարության առաջարկը՝ ժամանակավորապես հետաձգել օրենքը։

Երկրի իշխանությունները ֆերմերների երթի համար հատուկ երթուղիներ էին հատկացրել, որոնք հիմնականում անցնում էին մայրաքաղաքի ծայրամասերով:

Սակայն ֆերմերների միայն մի մասն է հետևել համաձայնեցված երթուղով տեղաշարժվելուն, Գազիփուրի, Սինգույի և Տիկրիի սահմաններում ցուցարարների մի մասը, որոնք քաղաք էին մուտք գործել վեց կետերից երեքից, ճեղքել են ոստիկանական արգելապատնեշներն ու սկսել են շարժվել դեպի Դելիի կենտրոն, որտեղ գտնվում է Հնդկաստանի խորհրդարանը:


BBC news-ի լրագրողը հայտնում է, որ դեպի Դելիի կենտրոնը տանող մետրոյի մոտերքում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել։ Ոստիկանները գործի են դրել արցունքաբեր գազ ու մահակներ։ Տրակտորներ վարող ցուցարարները կանխամտածված կերպով փորձել են վրաերթի ենթարկել ոստիկաններին։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են երկու կողմից վիրավորների մասին։

Տաթև Ֆռանգյան