Ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնությամբ գրառումը տարակուսանքի տեղիք է տալիս. ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է Սեյրան Օհանյանի բաց նամակին

Լուրեր

26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
26.04.2024 | 17:12
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
26.04.2024 | 17:10
Էռնեկյանի ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության հետ․ կէժանանա՞ն արդյոք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայությունները
26.04.2024 | 17:01
ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ․ Սի Ցզինպինը՝ Բլինքենին
26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված բաց նամակին:

 

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս:

Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:

Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների:

Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին:

Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում:

Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյունկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունանա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, ալևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:

Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք»: