Փոքր և միջին բիզնեսը 20-ից 30 տոկոս անկում ունի․ 2021թ․-ին ունենալու ենք պարենի խնդիր․ Սուրեն Պարսյան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Նախորդ տարի Հայաստանում տնտեսական անկումը ավելի մեծ է եղել, քան ներկայացվում է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

«Դժվար Հայաստանում գտնեք մի բիզնես, որի անկումը 2020 թվականին 10 տոկոս է կազմել։ Հհիմնականում 20-30 տոկոսի չափով անկում ունի փոքր և միջին բիզնեսը։ Սա լավագույն դեպքում։ Եվ այդ անկումը վերաբերում է բոլոր ոլորտներին․ ծառայության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներին»,- նշեց Պարսյանը։

Վերջինիս խոսքով 2020 թվականն ավելի բարենպաստ էր հանքարդյունաբերության համար և բանկային համակարգի համար՝ մասամբ:

«Պետական մի շարք հակաճգնաժամային ծրագրեր իրականացվեցին բանկերի միջոցով, և նրանք կարողացան մեծ քանակությամբ, օրինակ, գյուղատնտեսական վարկեր տեղաբաշխել պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքներով։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, որ տնտեսությունը բոլոր ուղղություններով անկում է գրանցել, և այս պայմաններում, բնականաբար, մենք վատ հիմքեր ենք դրել 2021 թվականի համար»,- նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով՝ այս տարվա տնտեսական իրավիճակը կախված է բազմաթիվ գործոններից և առաջին հերթին՝ քաղաքական գործոնից։

«Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից հետո ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ, հետևանքներ, որոնք պետք է կառավարել։ Այս համաձայնագրի հետևանքով Հայաստանի տնտեսությունն ունեցավ բավականին մեծ կորուստներ։ Առաջինը՝ հողերի կորուստը, որոնց վրա աճեցվում էր հացահատիկ, մրգեր, որոնք լայն սպառում ունեին Հայաստանում։ Եթե մենք դրա այլընտրանքը չգտնենք, ապա 2021 թվականի ընթացքում մենք ունենալու ենք նաև պարենի խնդիր։ Մյուս խնդիրը, որ առաջացել  է պատերազմի հետևանքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարումն է։ Արցախը տարեկան մոտ 330 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Հայաստան, որը կազմում է մեր ընդհանուր սպառման մոտ 5 տոկոսը։ Շատ ցածր գնով, էժան էլեկտրաէներգիա ենք ստացել։ Հիմա դրա բացը կա, և պետք է գտնել ավելի թանկ էլեկտրաէներգիա փոխարինելու համար։ Մյուս վնասը հանքարդյունաբերությունն է։ Արցախի տարածքում գտնվող հանքարդյունաբերության մեծ մասը հիմա գտնվում  է թշնամու ձեռքում, իսկ մնացած հանքավայրը, խոսքը Կաշենի հանքավայրի մասին է, այս պահին գործունեության խնդիրներ կան, քանի որ ջուրը ստանում էր Նոր Մարաղայից, իսկ համաձայնագրով Նոր Մարաղան հանձնվեց թշնամուն, և հիմա ջրի մատակարարման հարց կա այդ հանքավայրը հետագայում շահագործելու համար։ Եթե այդ հանքավայրը չգործի, ապա Արցախի պետական բյուջեն լուրջ խնդիրներ կունենա»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը։

Անդրադառնալով օրեր առաջ եռակողմ հայտարարության տորագրման տնտեսական կողմին, Պարսյանը նշեց, որ այդ հայտարարությունը կոչված է ապահովելու Ադրբեջան-Նախիջևան կապը, իսկ խոսակցությունները, որ հնարավոր է Հայաստանը երկաթուղու հնարավորություն  ունենա, այն վարագույրն է, որի հետևում փորձ է արվում ներկայացնել Ադրբեջան-Նախիջևան կապը։

«Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրու տարածքով Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհի արագ շինարարությունը և շահագործումը, իսկ երկաթուղու մասով այս պահին Նախիջևան-Հորադիզ հատվածը ուղղակի հնարավոր չէ շահագործել, քանի որ տարիներ շարունակ երկաթագծերը ապամոնտաժվել են, վաճառվել են։ Այդ մոտ 100 կմ տարածքը վերականգնելու և այդ տարածքով արտահանումներ իրականացնելու համար պետք են մոտ 400-500 մլն դոլարի ներդրումներ, իսկ այդ ներդրումների մասին որևէ խոսք, որևէ աղբյուր չկա։ Նշեմ, որ առհասարակ երկաթգիծ շահագործելը, կառուցելը բավականին ժամանակատար, ծախսատար գործընթաց է, ի տարբերություն ավտոմոբիլայինի։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է արագ կառուցել այդ ճանապարհը, օգտագործել, իսկ այդ ստորագրությունը, որ ենթադրենք, հարավային ուղղությամբ Հայաստանը կունենա երկաթգծի բացում, դա կարող է տևել տասնամյակներ։ Բնականաբար տասնամյակներ և ավելի երկար տևող ծրագրերը կորցնում են իրենց տնտեսական նպատակը, և դրանից Հայաստանը չի օգտվի»,- մանրամասնեց տնտեսագետը։