Փաշինյանն ու Ջհանգիրյանը տարիներ առաջ վիրավորում էին միմյանց. ինչու է «Իմ քայլը» առաջադրում նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, սակայն 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու: Խմբակցությունում Ջհանգիրյանի մասնակցությամբ մի քանի ժամ տևած փակ քննարկումից հետո Լիլիթ Մակունցը փոխանցեց՝ «Իմ քայլում» որոշումը միաձայն է ընդունվել:

Գագիկ Ջհանգիրյանին այս իշխանության օրոք ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու ֆոնին հիշարժան է դառնում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի միջև պատգամավորության տարիների սուր վեճերն ու միմյանց հասցեին հնչեցված վիրավորանքները: 2015 թվականի փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանին իմփիչմենթ հայտարարելու՝ Փաշինյանի հեղինակած նախագիծը Ջհանգիրյանն անգրագիտություն էր որակել, իսկ երբ Փաշինյանը նույն ոճով արձագանքել էր նրա ելույթին, նախկին զինդատախազը ցուցադրաբար լքել էր դահլիճը:

Այսօր ԱԺ-ում Factor TV-ն ԲԴԽ անդամի թեկնածուին հիշեցրեց այս միջադեպը և հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը Փաշինյանի իշխանության օրոք։ Ջհանգիրյանն ասաց՝ գայթակղությունների չի տրվի և անցած-գնացած միջադեպերին չի անդրադառնա, փոխարենը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած լավ պահերը հիշեց:

Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է՝ քաղաքական թիմի անդամ չի դառնում։ Նաև նշում է՝ գնում է մասնագիտական աշխատանք կատարելու: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իշխանություններն իրեն գործուղում են ԲԴԽ, որ «կառույցն իր բռի մեջ հավաքի», Ջհանգիրյանն ասաց՝ եթե ընտրվի, աշխատանքի կանցնի իր տեսլականով:

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել իրավապաշտպանների կողմից: Ժաննա Ալեքսանյանը պնդում է, որ Ջհանգիրյանի՝ որպես զինդատախազ պաշտոնավարելու տարիներին հանցագործություններ են կոծկվել։ Իրավապաշտպանը նաև հիշեցնում է Մատաղիսի աղմկահարույց գործը, որի քննության ժամանակ Ջհանգիրյանը զինդատախազ է եղել, իսկ ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց արդարացվել են։

Ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանը իրեն ուղղված այս մեղադրանքներին հետևյալ պատասխանն է տալիս․ եթե մեղավոր եմ, ինչու պատասխանատվության չեմ ենթարկվում, քանի որ երկու տարի առաջ դատախազությունը Մատաղիսի գործը վերաբացել և ուղարկել է ԱԱԾ:
Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ վատ է, որ գործը վերաբացելուց հետո առաջընթաց չկա։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պնդմանն ի պատասխան, թե իրենց առաջադրած թեկնածուն պրոֆեսիոնալ է, իրավապաշտպանն ասաց՝ Ջհանգիրյանը լավագույն իրավաբաններից է, բայց նրա գիտելիքները պետության շահին չեն ծառայել:

Փակ հանդիպման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանին ուղղվել են հանրության շրջանում առկա այս մտահոգիչ հարցերը: Լիլիթ Մակունցն ասաց՝ ստացել են սպառիչ պատասխաններ:

Գագիկ Ջհանգիրյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հերքեց ԲԴԽ նախագահ դառնալու մասին լուրերը: Նա, միաժամանակ, անդրադարձավ ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանի պնդումներին, որ չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ, քանի որ լրացել է 65 տարեկանը:

Ջհանգիրյանը վստահեցնում է, որ օրենքի այդ հոդվածը սահմանում է միայն դատավորների տարիքային շեմը, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային սահմանափակում չկա: Փոխարենը ԲԴԽ անդամի թեկնածուն դատական համակարգի խնդիրներն է մատնանշում:

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն առայժմ դիրքորոշում չեն հայտնել «Իմ քայլի» առաջադրած թեկնածուի մասին: Վաղը հանդիպելու են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ջհանգիրյանի հետ: Այս խմբակցություններից խոստացան կարծիք հայտնել հանդիպումից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան