Պետք է հայց ներկայացնել պատերազմը սկսած Ադրբեջանի ղեկավարության դեմ. Կազիմիրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

–Պարո՛ն Կազիմիրով, ի՞նչը հանգեցրեց այս պատերազմին: Նախորդ տարիներին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ ու դիվերսիա էր իրականացնում, բայց այսպիսի մասշտաբային հարձակում չէր եղել:

-Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ։ 26 տարիների ընթացքում, երբ պահվում էր հրադադարը՝ 1994 թվականից հետո, ցավոք, ոչ հազվադեպ եղել են միջադեպեր, բայց դրանք ավելի շատ պետք էին ադրբեջանական կողմին։ Դա այն բանի համար էր, որպեսզի ցուցադրեին իրենց բնակչությանը, թե Բաքվի ղեկավարությունը չի մոռացել 90-ականների պատերազմի անհաջողության մասին և պատրաստվում է ռևանշի։

–Ի՞նչ եք կարծում՝ 44-օրյա պատերազմը կարո՞ղ էր այլ կերպ հանգուցալուծվել:

-Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, այդ պատճառով ինձ համար դժվար է գուշակել, թե ինչ կերպ կարող էր ավարտվել պատերազմը։ Այլ բան ասեմ. պետք է հայց ներկայացնել այն երկրի դեմ, որը սկսել է 2-րդ արցախյան պատերազմը։ Այս առնչությամբ ես, իհարկե, չունեմ որևէ կասկած՝ դա Ադրբեջանի ղեկավարությունն է։ Նրանք դրան պատրաստվում էին ոչ միայն տարիներով, այլ կարելի է ասել՝ տասնամյակներով։ Ես անգամ հիշում եմ մի դեպք, երբ Իլհամ Ալիևը մի զորահանդեսի ժամանակ ասաց՝ պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է։

–Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը, այսպես ասած, չի պատժվել։

-Ինձ էլ է դա հետաքրքրում՝ ինչո՞ւ են լռում այն մասին, թե ով է խախտել այն հրադադարը, որը եղել է 1994 թվականից։ Իմիջիայլոց, պետք է հաշվի առնել, որ 1994-ի մայիսի 12-ի հրադադարն անժամկետ էր։

–Ինչ եք կարծում՝ այս փուլում ինչպե՞ս է հնարավոր լուծել Արցախի կարգավիճակի հարցը:

-Իրավիճակը մի փոքր հակասական է. եթե հարցն առնչվում է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի ճանաչմանը՝ որպես ինքնուրույն պետություն, այդտեղ, իհարկե, որոշ հարցեր առաջանում են։ Հայաստանն ավելի շատ ակնկալում էր, որ ուրիշ երկրներ կճանաչեն ԼՂՀ-ն, բայց ինքը չէր շտապում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ճիշտ էր դա, թե՝ ոչ, հայերի գործն է։ Բայց այլ գործոններ կան։ Դատեք ինքներդ․ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ մեկ ազգ են, երկու պետություն։ Բայց, չգիտես ինչու, թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը չեն կարծում, որ այդ բանաձևը կարող է կիրառելի լինել հայերի դեպքում։ Բայց դա արդեն հայերի գործն է՝ հռչակել Արցախը որպես ինքնուրույն պետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության մաս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան