Կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքը բացելու ուղղությամբ․ Ալիև

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքը բացելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

«Ներկայումս Նախիջևանի միջանցքը բացելու համար կոնկրետ աշխատանքներ են տարվում: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլվել է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ : Հետևաբար, այն անպայման կբացվի, և այս ճանապարհը կօգտագործեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը », – ասել է Ալիևը 2020 թ. արդյունքներին նվիրված հանդիպմանը:

Ըստ նրա՝ այս ճանապարհը առանձնահատուկ նշանակություն ունի ապագա բազմակողմանի համագործակցության համար: Ալիևը նաև հայտարարել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղիների վերականգնման և արդիականացման ծրագրերի մասին, որոնց կապակցությամբ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ի կատար դադարեցման մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Համաձայն այդ հայտարարության՝ ԼՂ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի տիրապետության տակ, կողմերն իրականացնում են գերիների փոխանակում, շփման գծի ողջ երկայնքով ու Լաչինի միջանցի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

Տաթև Ֆռանգյան