«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված շիրակցի Կառլենը զոհվեց Արցախի սահմանները պաշտպանելիս

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրսեսիան հետ մղելիս, Արցախի սահմանները  պաշտպանելիս, նահատակվել է Շիրակ համայնքի 22-ամյա բնակիչ  Կառլեն Մառլենի Առաքելյանը։

Նա սովորում էր ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ուսումը կիսատ թողնելով՝ Կառլենը ծառայության է մեկնել անցյալ տարի՝ «Ես եմ» ծրագրով։

«Մարտունի 3-ում է ծառայել։ Վերջին անգամ մորը հոկտեմբերի 10-ին է զանգել։ Դրանից հետո լուր չեն ունեցել, իրենց վաշտով չկային՝ 70 հոգի։ Դեկտեմբերի 7-ին միայն գտան։ Հայրը, քեռին մասնակցում էին որոնողական աշխատանքներին՝ գնացին Ղարաբաղ, քանի օր տանջվեցին, մայրը միշտ սպասում էր, որ պիտի գա, բայց․․․»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Նա նշեց, որ իրենց տեղեկություններով՝ Կառլենն Ասկերանում է եղել, այնտեղից ուղարկել են Հադրութ, այդ ժամանակից էլ հրամանատարական կազմի հետ կապը կորել է։

Կառլենը աչքի է ընկել մարտական գործողությունների ժամանակ։ Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Համայնքի ղեկավարն ասում է՝ գյուղում բոլորն են հպարտանում Կառլենով։

«Շատ խելացի ու նպատակասլաց էր, բոլորի կողմից սիրված։ Չնայած իր տարիքին, հասցրել էր այնքան ստեղծել, բոլորը հարգում, սիրում էին»,- ասաց Համլետ Ասատրյանը։

Կառլենից զատ՝ ռազմական գործողություններին ու ծանր վիրավորում է ստացել որովայնի շրջանում նաև նրա եղբայրը։ Նա ավելի ուշ է մեկնել բանակ՝ մոտ 6 ամսվա զիծառայող է։

«Իրենց պատմելով՝ եղբորը ընկերն է փրկել։ Նրան Հոկտեմբերյանից Ջաբրայիլ են տարել։ Ընկերը 1.5 կմ շալակած տարել հասցրել է, որ կյանքը հնարավոր լինի փրկել, անգամ ինքն ասել է, եթե ես էլ չեմ փրկվի, դու քեզ տեր եղիր։ Բայց ընկերը մինչև վերջ տարել է, հասցրելեն հիվանդանոց»,- պատմեց Շիրակի համայնքի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ մյուս տղային էլ Ջաբրայիլ են տարել, հանգիստ է են եղել, որ Հայաստանում է ծառայում։

«Հոկտեմբերի 10-ից հետո Կառլենին էին ման գալիս։ Ինքը տնեցիներին ասել է, որ Սիսիան են տանում, չի ասել, որ Ղարաբաղ են տանում։ Այդպես մյուս տղայից լուր են սպասել, զանգել ասել են՝ ձեր տղային բերել են Գորիս վիրահատության, հետո էլ տեղափոխել Երևան։ 20 օրից ավելի պառկած էր, բերեցին տուն, բայց էլի լուրջ խնդիրներ կա մոտը։ Պիտի էլի վիրահատեն»,- ասաց Համլետ Ասատրյանը։

Ընդհանուր առմամբ, Շիրակ համայնքից Արցախյան այս պատերազմին շուրջ 60 հոգի է մասնակցել՝ սպայական կազմն ու կամավորները միասին, ունեցել են երկու զոհ։ Համայնքի զոհված մյուս հերոսը 24-ամյա լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանն է, ծառայել է Ջաբրայիլում։ Ավագ սպան 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշանամու երեք տանկ, այլ տեխնիկական միջոցներ ու մարդկային ուժ։

Էմմա Չոբանյան