Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին ՄԻՊ-ի տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են ԼՂ 2-րդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին. Մարիա Կարապետյանը՝ Արման Թաթոյանին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ նշելով, որ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին ՄԻՊ-ի տեսանկյունից տված Թաթոյանի գնահատականները օրեցօր նմանվում են ԼՂ 2-րդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին:

 

«Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների հարգարժան պաշտպան, պարոն Արման Թաթոյան,

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին։

Հավատացնում եմ Ձեզ, որ եթե վերջին շրջանի որոշ հանրահավաքներում և հարցազրույցներում հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Դուք տաք թիրախային գնահատականներ, դրանից Ձեր անաչառությունը կասկածի տակ չի դրվի։ Ընդ որում, հատուկ ընդգծում եմ, որ խոսքը բնավ հանրային իշխանության մարմինների իրավունքների պաշտպանության մասին չէ, այլ օրինակ հանրային իշխանության մարմնի ներկայացուցչի՝ պատգամավորի կողմից հանրության մի մասին «ժեխ» անվանելուն թիրախային գնահատական տալու մասին է կամ՝ հստակ արձանագրելու, թե ով ում է հարկադրել հանրահավաք գնալ կամ չգնալ։

Փոխարենը, Դուք «հավասարակշռում» եք հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Ձեր տված գնահատականները կառավարող ուժի նախկինում թույլ տված սխալների միջոցով կամ, այդպիսի սխալների ակնհայտ բացակայության պարագայում, իբր կառավարող ուժի կողմից ուղղորդված ֆեյքերի գործունեության միջոցով, որոնց մասին արված պնդումները անհրաժեշտ է փաստերով հիմնավորել:

«Կողմերի վարքով խիստ մտահոգվելը» և «կողմերին զսպվածության կոչեր անելը» բացարձակ չեն ծառայում ո՛չ որպես մարդու իրավունքների տեսանկյունից հանրությանը տված ուղենիշներ (թե օրինակ վերջիվերջո ինչը կարելի է ասել հրապարակային և ինչը՝ ոչ), ո՛չ էլ որպես Ձեր անաչառության վկայություններ։
Առաջարկում եմ Ձեզ Ձեր գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական»։