Մինսկի խումբը՝ խաղից դու՞րս. Արցախում և Ադրբեջանում նախընտրում են ՌԴ֊ի հետ համագործակցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան Ադրբեջանի նախագահը տապալել է: Ալիևը երեկ Բաքվում համանախագահների հետ հանդիպմանը Մինսկի խմբին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ։ Նա նշել է, թե համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, ինքը նրանց չի հրավիրել: Ի դեպ՝ Բաքու են այցելել միայն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմի համանախագահները, Ռուսաստանի ներկայացուցիչը բացակայել է:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը նաև Երևան չի ժամանել։ Արցախի նախագահականից այսօր հայտնեցին, որ համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը, հայկական կողմի նախաձեռնությամբ, չեղարկվել է, իսկ պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, մասնավորապես՝ ռուս համանախագահի բացակայությունը։ Ի դեպ, պատճառներն առայժմ անհայտ են:

Երևանում, այնուհանդերձ, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի պահվածքին, ասաց՝ Ադրբեջանին այլևս պետք չէ Մինսկի խմբի հետ աշխատել, քանի որ, ըստ նրա, Բաքուն յոթ շրջաններն էր ցանկանում, ստացավ:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը պայքարում էր, որ Արցախյան խնդրի կարգավորման գլխավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխվի ռուս-թուրքական համաձայնության դաշտ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն Ադրբեջանի այս պահվածքը բացատրում է նրանով, որ հիմա դաշտում հիմնական խաղացողները Ռուսաստանն ու Թուրքիան են:

Գագիկ Հարությունյանը կարծում է՝ այս ստատուս քվոն՝ ռուս-թուրքական ձևաչափը, երկար է պահպանվելու: Այս ձևաչափը, ըստ քաղաքագետի, հայկական կողմի համար այնքանով է շահեկան, որ կա դաշնակից Ռուսաստանի ներկայությունը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ասում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո կա, գործում է, բայց շատ թույլ է: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության ամերիկյան և ֆրանսիական թևերը պետք է կոշտ քայլեր կատարեն, որպեսզի, իր ձևակերպմամբ, Ադրբեջանի կողմից հետագայում էլ լկտի պահվածքի չարժանանան, ինչպես դեկտեմբերի 13-ին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցի ֆոնին պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն և Ֆրանսիան անելիք ունեն Արցախյան խնդրի կարգավորման հարցում, քանի որ խաղաղապահ առաքելություն իրականացնում է Ռուսաստանը, ասում է․ «ՌԴ-ն չի ասում պետք՝ չի այդ խումբը, մենք այստեղ ենք, մենք կբանակցենք, խաղաղապահներն էլ կանգնած են: Հայկական կողմը ևս ցանկանում է, որ Մինսկի խումբը գործի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ուշադրություն է հրավիրում Ալիևի՝ համանախագահների հետ հանդիպման ժամանակ արած արտահայտության վրա, որ արցախյան խնդիրը լուծված է:

Արցախի նախագահի կողմից համանախագաներին չընդունելուն զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պետք է լուծել Արցախի կարգավիճակի խնդիրը:

Արցախի կարգավիճակի խնդրի լուծման ուղղությամբ առայժմ տեսանելի քայլեր չկան համանախագահող երկրների կառավարությունների կողմից: Հարցն այս պահին նաև Երևանի օրակարգում չկա, իսկ Ռուսաստանի ղեկավարն ակնարկել է, որ Հայաստանն այս հարցում վճռական քայլերի չի դիմել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան