Պեսկովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում չկան գլխավորներ, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնություն։ Ռուսական կողմն իր գործողությունները համակարգում է երկու կողմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չկա գլխավոր։ Կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Դրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են արդեն հայտնի՝ Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունը։ Դրա իրագործման համար ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ում հետ են ռուս խաղաղապահները համակարգում իրենց գործողություններն ու ով է այժմ ԼՂ-ում «գլխավորը»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին՝ Պեսկովը նշել է, որ այդ հարցը վաղուց որոշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևով, գրում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ կողմերից և «ոչ մեկը չի չեղարկել այդ մոտեցումը»։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ «Ղարաբաղը չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից»:

Տաթև Ֆռանգյան