Ինչու պատերազմի դադարից 20 օր անց Երևանից որևէ պաշտոնյա չի մեկնել Արցախ. պարզաբանում են ՀՀ կառավարությունից

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան պատերազմի զինադադարից 20 օր անց Երևանից Ստեփանակերտ որևէ աշխատանքային կամ պաշտոնական այցի չի եղել: Համենայնդեպս, ո՛չ կառավարության աշխատակազմը, ո՛չ էլ առանձին նախարարություններ ու այլ գերատեսչություններ մամուլի հաղորդագրության միջոցով չեն հայտնել վարչապետի, փոխվարչապետների, նախարարների և այլ պաշտոնյաների Արցախ կատարած այցերի մասին:

Factor.am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց արդյոք եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո որևէ պաշտոնյա մեկնե՞լ է Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:

«Այստեղ գործում է արցախցիների սոցիալական խնդիրներով զբաղվող օպերատիվ շտաբ՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած, ինչպես նաև ներկայացուցիչներ կան ՀՀ վարչապետի աշխատակազմից: Միմյանց հետ սերտ համագործակցում են: Գնահատվում է, թե ինչ կարիքներ կան Արցախում և դրանք բավարարվում են՝ սկսած բեռնատար մեքենաների տրամադրումից վերջացրած սննդի ապահովումից, քաղաքացիների տեղափոխման ապահովումից և այլն: Թե ով է ֆիզիկապես այնտեղ գնացել՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Գուցե որևէ փոխնախարար, նախարար կամ պատգամավոր այցելել է, չեմ կարող ասել: Կա նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը սոցիալական միջոցառումների փաթեթներով է զբաղվում: Երկու ծրագիր արդեն կա, նախատեսվում է, որ առաջիկայում մի քանիսը ևս կլինեն: Այս ծրագրերն իրականացվում են ՀՀ-Արցախ սերտ համագործակցության արդյունքում»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը:

Հարցին՝ խնդիրներն առավել առարկայական գնահատելու և հրատապ կարգով լուծումներ գտնելու համար ինչո՞ւ ոլորտային պաշտոնյաներ չեն մեկնել Արցախ, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Կարող են գնալ, բայց որ ամեն մեկը ինքնուրույն չգործի, յուրաքանչյուրն իր ծրագիրը չառաջարկի կամ գործունեություն չծավալի՝ դրա համար աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնք որ պահանջը ստանում են Արցախից, գնահատում են, մշակում են խնդրին համապատասխան միջոցառում և իրականացնում են: Բոլոր նախարարությունները ներգրավված են այս աշխատաքներում»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը զինադադարից հետո իրականացրել է արցախցիների աջակցման երկու ծրագիր: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ոնեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով: Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերը հանձնվել են Ադրբեջանին: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամի չափով: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 55 հազար քաղաքացի: Այս մասին «Արմենպրեսին» փոխանցել են Արցախի տարածքային կառավարման նախարարությունից:

Նարեկ Կիրակոսյան