Մեծ Բրիտանիայում Հայաստանը շուրջ 1,5 տարի է՝ դեսպան չունի․ՄԹ հայ համայնքը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ խնդրելով շուտափույթ փորձառու դեսպան նշանակել

Լուրեր

08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
08.05.2024 | 21:00
Կիրանցում առաջին վնասի դեպքում պատասխան են տալու «սահմանազատմամբ ՀՀ անվտանգությունը բարձրանում է» ասողները․ Արփի Թոփչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև
08.05.2024 | 20:39
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Բոլորը

Միացյալ Թագավարության հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Նամակը ՄԹ-ում Հայաստանի դեսպան նշանակելու հրատապ անհրաժեշտության մասին է։

Նամակը՝ ստորև.

Դիմում ենք Ձեզ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության (ՄԹ) հայկական համայնքի անունից։ 2019 թվականի հուլիսին ՄԹ-ում  Հայաստանի Հանրապետության դեսպան՝ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի մահվանից հետո ՄԹ-ում չի նշանակվել ՀՀ դեսպան։ Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է  ներուժի և ՄԹ-ում  ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածին չափով թե՛ ֆինանսական և թե՛  քաղաքական աջակցություն ցուցաբերել Մայր Հայրենիքին։ Այդ աշխատանքները սակայն, մեր խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե համապատասխան ներուժով զինված և դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր ՄԹ-ան քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում։

Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։ Սա էլ ավելի է կարևվորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։

Մենք չենք կարծում, որ դիվանագիտության մեջ կարող ենք մեզ թույլ տալ քաղաքական ֆատալիզմ և ձեռք քաշել պայքարի առավել ծանր ու դժվար ճակատներից։ Հակառակը, ամենաբարդ ճակատը պետք է ամենալավը զինված և պաշտպանված լինի։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և մենք վստահ ենք, որ ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Հայաստանի շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ։

Այսպիսով՝ խնդրում ենք Ձեզ շուտափույթ զբաղվել ՄԹ-ում Հայաստանի դեսպանի նշանակման գործով, ընտրել հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու, ամենակարող և ամենաներկայացուցչական անդամներից մեկին՝ հաշվի առնելով ՄԹ-ում մեր շահերը ներկայացնելու հետ կապված թե՛ դժվարությունները և թե՛ կարևորությունը։

 

Մնում ենք Ձեր տրամադրության տակ՝ Ձեր ցանկացած հարցադրման պատասխանելու  կամ Ձեզ այս գործում հնարավորինս աջակից լինելու պատրաստակամությամբ։

 

Հարգանքներով՝

Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչներ

( Համայնքի 80 անդամի ստորագրություն)