Խախտվել է գաղտնի պայմանավորվածությունը Թուրքիայի և ՌԴ-ի միջև․ կատաղի պայքար կլինի Ադրբեջանի համար. Հայկ Դեմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանի հետ

– Պարո՛ն Դեմոյան, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանին են անցնում 7 շրջաններ, ռուսական խաղաղապահներ տեղակայվեցին Արցախում։ Թուրքիան է ցանկանում զորք տեղափոխել Ադրբեջան։ Աշխարհաքաղաքական ինչպիսի՞ դրություն է ստեղծվում։

– Հարցի գինը սա է եղել՝ մեր պարագայում զոհաբերվեց Արցախը, տրվեց բոնուսն Ադրբեջանին, բայց ցանկացած պահի Արցախը կարող է դառնալ «տրոյական ձի» հենց նույն Ադրբեջանի համար։ Կարծում եմ՝ խելոքներն այնտեղ շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանին զսպելու քաղաքականություն կա, լիակատար վերահսկողության հաստատումը նավթային և գազատար խողովակների անմիջական հարևանությամբ, ապաշրջափակումը ճանապարհների և, ամենակարևոր գործոնը, այս՝ պայմանական ասած «Արցախ բազայի», դա անջատումն է, սեպ խրելը Թուրքիայի և Ադրբեջանի խիստ վտանգավոր մերձեցման մեջ։ Ի վերջո, այսօր տեսնում ենք, որ թուրքական դրոշն ամենուր է Ադրբեջանի բանակում, ռուսական ներկայությունն Արցախում, որն ընդլայնվելու է դեպի հարավ՝ բուն ԼՂԻՄ-ի սահմաններ։

– Կարծում եք՝ իսկապե՞ս ռեալ հնարավորություն կա վերականգնելու նախկին ԼՂԻՄ-ի սահմանները։ Գիտենք, որ Ադրբեջանը գրավել է Արցախից գյուղեր և քաղաքներ։

– Լեռնային Ղարաբաղ հասկացությունը աշխարհագրական չէ, վարչական հասկացություն է։ Ի վերջո, երբ խոսում ենք կարգավիճակի մասին, ցանկացած կարգավիճակի պարագայում կա վարչական հասկացություն, որը սահմաններ ունի։ Ի վերջո, այս ներկա սահմանների մասով շատ հանգիստ կարելի է և՛ ռուսական, և՛ միջազգային խողովակով Ադրբեջանին հասկացնել, որ դուք այս սահմանները ստացել եք միջազգային ահաբեկիչ-ջիհադիստների մասնակցությամբ, և դուք նախադեպ եք ստեղծում համաշխարհային պատմության մեջ, երբ տեռորիստների միջոցով սահմաններ պետք է գծվեն և կհասկացնեն՝ որտեղ է իրական սահմանները։ Իհարկե՝ Ադրբեջանը Թուրքիայի, ահաբեկիչների միջոցով կփորձի տարբեր սադրիչ գործողություններ ծավալել, որի առաջին օրինակն ունենք՝ ռուսական ուղղաթիռի խոցումը, ինչը նպատակ ուներ խափանելու ռուսական մուտքը Ադրբեջանի տարածք։ Իմ ենթադրությամբ՝ եղել է գաղտնի պայմանավորվածություն երկու կողմերի միջև, որտեղ եղել է նաև սիրիական հետքը։ Չմոռանանք՝ հոկտեմբերի վերջին թուրքական զինուժը շատ հապշտապ ձևով դուրս եկավ հյուսիս-արևմտյան սիրիական տարածքներից՝ Իդլիբից։ Շատերը բաց թողեցին այս հանգամանքը։

– Կարո՞ղ ենք պնդել, որ հայկական շահերի հաշվին նման պայմանավորվածություն եղավ սիրիական և ղարաբաղյան ճակատներում։

– Պայմանավորվածությունները լինում են ինչ-որ շահերի հաշվին։ Բայց այստեղ, կարծում եմ, շատ պետք է աշխատենք դիվանագիտական և բոլոր խողովակներով՝ հասկացնելու, որ իսկապես հայկական պետականության թուլացումը, հատկապես՝ Արցախի այս իրավիճակի պայմաններում, այնքան էլ չի բխում ռուսական շահերից, եթե, իհարկե, կտրուկ շրջադարձ տեղի չունենա Ադրբեջանում։ Պետք է պատմություն լավ հասկանանք և իմանանք՝ Ադրբեջանը խորհրդային դարձավ մեկ օրվա ընթացքում՝ ապրիլի 28-ին 1920 թվականի, և առանց կրակոցի բոլշևիկյան զորքերը մտան Բաքու։ Ովքե՞ր նպաստեցին այդ մուտքին․ թուրքական սպաները, ովքեր ձերբակալեցին ադրբեջանական հանրապետության ղեկավարներին, որոնք փորձում էին պետական գանձարանի փողերով փախչել Գյանջա։ Ուղղակի ձերբակալեցին և տվեցին բոլշևիկներին։ Տվյալ դեպքում, կարծում եմ՝ որոշակի նախնական պայմանավորվածություն, ամեն դեպքում, խախտվել է։

– Կարծես թե Հայաստանն արդեն անմիջականորեն դառնում է ռուս-թուրքական հակասությունների թատերաբեմ, որտեղ ցանկացած պահի կարող են կողմերից որևէ մեկի ցանկությամբ հրահրումներ լինել, ինչին հաջորդեն նոր բաժանումներ, տիրումներ, բախումներ։ Ինչի՞ հետ մենք կարող է գործ ունենանք առաջիկայում։

– Ես երկյուղ ունեմ, որ սա սկիզբն է, որովհետև համեղ պատառը, որի անունն է Ադրբեջան, հանուն նրա կատաղի պայքար է տեղի ունենալու։ Կլինեն նաև հրահրիչ գործողություններ Թուրքիայից ընդդեմ Ռուսաստանի։ Նոր ճակատներ կբացեն, տեսեք՝ Դոնբասում նորից անհանգիստ է։ Ռուսաստանի շուրջ անկայունության գոտու բորբոքումներն անընդհատ պետք է տեղի ունենան։ Հիմա  Ադրբեջանին նայող ռուսական ստրատեգներն ասում են՝ արդեն Ադրբեջանը դարձել է Թուրքիայի կցորդը, ղեկավարվում է ուղիղ Անկարայից։ Իհարկե՝ Ռուսաստանում դա լավ հասկանում են, դա նշանակում է՝ Թուրքիայի սահմանը բերել Հյուսիային Կովկասի սահման։ Այսօր Ռուսաստանի հայտնվելը խոշոր զինտեխնիկայով Արցախում պատահական չէ, և բոլորն էլ շատ լավ հասկացան՝ դա ո՛չ խաղարար ուժ է, ո՛չ խաղաղապահ։ Դա լուրջ հավակնություններ և լուրջ հայտ էր Ռուսաստանի վերադարձի Հարավային Կովկաս։ Որքան հեռու կգնա՝ մենք շատ շուտով կտեսնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան