Այսպիսի վտանգ, որում Հայաստանն է գտնվում, նույնիսկ Սիրիայում, Իրաքում չկա. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

«Կարելի՞ է արդյոք ստորագրված հայտարարությունը համարել կապիտուլյացիա: Այսօր աշխարհում միայն մեկ տեղից է հնչում, որ Ղարաբաղը կամ Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։ Դա ամեն օր 20 անգամ ասում է Ալիևը, որովհետև ինքը գիտի ինչ է նշանակում Հաագայի 1907 թվականի պատերազմի և ցամաքային զորքերի մասին կոնվենցիան։ Չի կարելի համարել դա կապիտուլյացիա, որովհետև դա լսում է ուրիշը, թշնամին է լսում։ Դա կապիտուլյացիա չէ, դա շատ վատ հայտարարություն է՝ ուժային ձևով պարտադրված։ Անորոշ մի հայտարարություն է, որ մեր հակառակորդն այս անորոշությունն արդեն օգտագործում է իր օգտին։ Ես ուզում եմ, որ մենք մեր օգտին փորձենք օգտագործել այդ հայտարարությունը»,- ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Պատգամավորը նշեց, որ միջազգային գործընկերների խոսքով՝ այսօր Հայաստանի վրա կախված է  Թուրքիայի վտանգը։ «Մեր բարեկամները Ռուսաստանից ասում են, որ այդպիսի վտանգ Հայաստանը վերջին անգամ տեսել է Ցեղասպանության օրերին։ Հիմա մեր բոլոր բարեկամները ասում են, որ Հայաստանում կա վտանգ Թուրքիայի ագրեսիվության պատճառով, սահմանի մոտ մեծ կուտակումների, Ղարաբաղում Թուրքիայի անսահմանափակ հնարավորությունների պատճառով։ Եվ մենք այստեղ ասում ենք՝ որևէ վտանգ չկա, ի՞նչ է եղել, պատերազմն ավարտվել է, հայտարարությունն ստորագրվել է, գնանք հանգիստ կյանքով ապրենք։ Ամբողջ աշխարհում այս վտանգը իրենք տեսնում ու խոսում են, այս վտանգի հիման վրա այսօր պատրաստվում են բանաձևեր, և այդ բանաձևերում պետք է նշված լինեն Թուրքիայի լկտի, անօրինական ու ագրեսիվ պահվածքը հայ ժողովրդի հանդեպ։ Այս իրավիճակում այստեղից պետք է գնա մեսիջը, որ՝ ժողովուրդ, այն վտանգը, որում Հայաստանն է գտնվում, նույնիսկ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Հունաստանում չկա»,- նշեց պատգամավորը։

Իգիթյանի խոսքով՝ այսօր Հայաստանի սահմանի մոտ կան պրոֆեսիոնալ ահաբեկիչներ, ունենք մոտ առնվազն 500 կմ բաց սահման այս մարդկանց համար։ «Մենք այսօր ունենք Թուրքիայի սահման, որը եթե ժամանակին համարում էինք երաշխավորված համատեղ հայ-ռուսական պաշտպանության ներքո, այսօր կասկածներ են առաջանում, որովհետև սահմանապահի հնարավորությունից դուրս է գալիս թուրքական զորքերի այդ մեծ կուտակումը թե Նախիջևանում, թե ամբողջ սահմանին։ Եվ դուք ասում եք, որ այդ վտանգը չկա՞։ Ես զգում եմ մարդկանց մտահոգությունը, մենք երաշխավորված պատասխան չունենք այսօր։ Նույնիսկ մենք պատկերացում չունենք, որ այս փոփոխված իրավիճակը, որում գտնվում է Արցախը, ինչ նոր մարտահրավերներ ու վտանգներ է ներկայացնում Հայաստանին»,- հայտարարեց Իգիթյանը։

Նա նշեց, որ ստորագրված եռակողմ փաստաթղթի որոշ կետերի խախտում մենք արդեն տեսնում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Թուրքիան նշված չէ փաստաթղթում, բայց այսօր արդեն հայտարարում է , որ պետք է մտնի Լեռնային Ղարաբաղի տարածք։ «Հիմա եթե այդ խախտումները կան, արդյոք դուք գտնում եք, որ 1960 ռուս խաղաղապահ զինվորները կարո՞ղ են չեզոքացնել այդ վտանգը։ Բա մեր բանակը չպե՞տք է մարտական իրավիճակում լինի, որ որևէ խախտման դեպքում օպերատիվ արձագանքի»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: