Նույն ընտանիքից մի քանի անձ կարող է հանդիսանալ շահառու․ աջակցության ծրագրեր՝ Արցախի բնակիչների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախահայության համար Հայաստանի կառավարությունն այս պահին ունի հաստատած երկու աջակցության միջոցառում։ Այս մասին կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշեց, որ առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին։ «Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատ դիմում։ Եվ այսօրվանից արդեն վճարումները Հայփոստի և Արցախփոստի բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Հակահամաճարակային միջոցառումները պահպանելու համար փոքր խմբերով կստանան։ Դիմումների հոսքը շարունակվում է։ Մեր գնահատականով այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի»,- ասաց նախարարը։

Երկրորդ միջոցառումն, ըստ Առաքելյանի, վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։ Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին՝ 300 հազար դրամի չափով։ Ըստ նախարարի՝ արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և մի քանի օրից կսկսվի այդ գումարների վճարումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս երկու միջոցառումներից մեկ ընտանիքից մի քանի անդամ կարող են միաժամանակ օգտվել։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում կընդունվի միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ «Աջակցության ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորոինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն այնտեղ։ Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: