Վրաստանը կոչ է անում ուժեղացնել ԱՄՆ ներկայությունը Հարավային Կովկասում․ DW

Լուրեր

04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլորը

Վրաստանի իշխանությունները հանդես են գալիս Հարավային Կովկասում պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդման և այս տարածաշրջանում ԱՄՆ ներկայացուցչության ուժեղացման օգտին: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է նոյեմբերի 18-ին Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գախարիան նշել է, որ երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազատությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև ընդհանուր աշխարհառազմավարական շահերը: Նրա խոսքով՝ Թբիլիսին գնահատում է «ԱՄՆ-ի անփոփոխ աջակցությունը  երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

«Դուք շատ լավ գիտեք, թե որքան կարևոր է այս հարցը մեր երկրի համար, որի տարածքները գրավված են, քանի որ գրավող ուժերը դեռ տեղակայված են մեր հողում»,- շեշտել է Վրաստանի վարչապետը:

Իր հերթին, Մայք Պոմպեոն նշել է, որ ապագայում Ամերիկան ​​կանի հնարավոր ամեն ինչ՝ Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու, երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացներին աջակցելու համար:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Պոմպեոյի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Վրաստանը հույս ունի դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը կստանա SARS-CoV-2 դեմ ամերիկյան պատվաստանյութը:

Տաթև Ֆռանգայն