Պարտավոր են հաշվետու լինել՝ ինչո՞ւ Իսկանդերը, ՍՈՒ-30-ները չօգտագործվեցին․ եթե չէին կրակելու, ինչո՞ւ էին գնել․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ Նորայր Նորիկյանի հետ

-Քառասունչորս օր տևած պատերազմն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի ընդունած համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց տեղերում, Ադրբեջանին են հանձնվում տարածքներ, տեղակայվում են ռուս խաղաղապահներ 5 տարի ժամկետով, դուրս են բերվում հայկական զորքերը, վերադառնում են փախստականները, փոխանակվում են ռազմագերիները, բացվում են տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանի տարածքով ճանապարհ է տրամադրվում Ադրբեջանին դեպի Նախիջևան, և Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև որպես կապի միջոց։ Հայկական կողմը 1000-ից ավելի զոհ ունեցավ, վիրավորների, անհետ կորածների թիվը հայտնի չէ։ Պարո՛ն Նորիկյան, ինչո՞ւ հանգեցինք այս արդյունքին։

-Ըստ էության, դուք հրապարակեցիք ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված միջազգային պայմանագրից։ Ինչո՞ւ այսպիսի հանգուցալուծում ստացվեց, դա ռազմաքաղաքական, ռազմաճակատի բնագծում ստեղծված իրավիճակի հետևանքն է։ Ակնհայտ է, որ հայկական ուժերը կամ Արցախի ՊԲ-ն, դիմագրավելով թուրք-ադրբեջանական ահաբեկչական իսլամիստական վարձկաններով զինված և բավականաչափ ռազմատեխնիկական հագեցվածություն ապահովող զորքին, չկարողացավ դիմակայել, և ըստ էության, մենք կորցրեցինք հայտնի տարածքները, որի արդյունքում մեզ պարտադրվեց այս համաձայնագիրը։ Ակնհայտ է, որ սա ռազմական և քաղաքական առումով պարտություն է, այլ կերպ հնարավոր էլ չէ բնութագրել և ըստ էության, վարչապետն իր վերջին ժամերի լայվային միջոցով դիրքորոշում էր արտահայտում, որ սա ոչ միայն լավագույն լուծումների թվին չի պատկանում, այլև ճիշտ հակառակը՝ սա վատթար կամ վատթարագույն տարբերակներից մեկն է։ Ըստ էության, ներկայացվում է այնպես, որ Հայաստանը չի  ունեցել այլընտրանք կամ վատթարագույնից խուսափելու արդյունք է սա։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ սա Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենտի՝ գործող և նախորդ, կրած ռազմաքաղաքական պարտությունն է այն առումով, որ այս քաղաքական վարչակարգերը վերջին 20-25 տարիներին չկարողացան կամ ձախողեցին Արցախի հարցի խաղաղ կարգավորման այնպիսի արդյունավետ լուծում գտնել, որը արդյունավետ կլիներ հայկական շահի տեսանկյունից։

Միաժամանակ, ես հեռու եմ այն մտքից, որ ամբողջ մեղքը այս կառավարության կամ վարչապետի ուսերին պետք է բարդել։ Ես խորապես համոզված եմ, որ սա մի ամբողջ քաղաքական էպոպեայի, նրա ժառանգության պարտությունն էր, որ տարիներ շարունակ մեր հանրությանը սնեցին սին ծրագրերով, գաղափարներով, Ադրբեջանի և Թուրքիայի առավել վտանգավոր լինելու մասին ձևական մտքեր մեզ հրամցնելով, ավելին՝ այդ տարիներին ունենալով հսկայական միջոցներ, կրելով քաղաքական պատասխանատվություն, ըստ էության, վիժեցրեցին առավել մարտունակ բանակ ձևավորելու մեզ տրված հնարավորությունը։ Եթե մենք նայում ենք հակամարտության կարգավորման պատմությունը, մենք տեսնում ենք, որ սեղանին դրված բոլոր համաձայնագրերում արձանագրված է եղել տարածքների վերադարձի խնդիրը և ըստ էության, մենք հայտնվել էինք մի իրավիճակում, երբ մեզանից այդ տարածքները ուզում էին ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Ճի՞շտ էր այս տարբերակով, թե՝ ոչ, պատմությունը կգնահատի։ Ես գտնում եմ, որ սխալ էր այս տարբերակով, որ ամենավատթար տարբերակով ենք փակել պատմության այս էտապը։

Մենք պետք է առավել ճկուն դիվանագիտական գործունեություն ծավալեինք, դասեր քաղեինք մեր պատմությունից, պետք է լրջորեն ուսումնասիրեինք 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունն ու տեղի ունեցած գործընթացները, մենք պետք է լրջորեն ուսումնասիրեինք Արցախի հարցի կարգավորման պատմությունը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, դրան նախորդած Ապրիլյան քառօրյա պատերազմը, մենք պետք է լրջորեն ուսումնասիրեինք Արցախի հարցի կարգավորման բոլոր փաստաթղթերը և նոր իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պարտավոր էր հանրության հետ լինել առավել անկեղծ, ներկայացներ այն բոլոր դժվարություններն ու պահանջները, միջազգային հանրության կողմից, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն էր բազմիցս հայտարարում՝ եթե կլինի կարգավորման մի ծրագիր, ինքը գալու է և ժողովուրդն է որոշելու։ Ստացվեց այնպես, որ վերջին տարիներին համահունչ մեր երկրի ճակատագրական հացերը լուծվեցին մի գիշերվա ընթացքում։

-Այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց «Մեծ աղետ և մեծ սուգ է մեզ համար։ Այսպիսի ցավոտ որոշում կայացվեց այն ժամանակ, երբ պարզվեց՝ պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք, և մեր առաջ խնդիր էր դրված խուսափել վատթարագույնից։ Եթե մեկ տարի առաջ համաձայնվեինք 5 տարածքի վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ։ Բայց ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է»։ Պարո՛ն Նորիկյան, ըստ Ձեզ, եթե օրինակ՝ մեկ տարի առաջ այսպիսի առաջարկ արվեր՝ 5 շրջանի հանձնում, զորքերը դուրս են գալիս, խաղաղապահներ են տեղակայվում, այսինքն՝ այն, ինչ այս հայտարարությամբ է ծրագրված, ինչպիսի՞ն կլիներ հանրության դիրքորոշումը։

-Ենթադրում եմ, որ լինելու էր բացասական, ոչ թե ենթադրում եմ, այլ համոզված եմ, որովհետև 20 տարի և ավել ժամանակ հանրությանը հրամցվել է մի գաղափարախոսություն, որ եթե մենք մի անգամ զենքի միջոցով լուծել ենք Ղարաբաղի խնդիրը, մենք պատրաստ ենք մշտապես լուծել, մենք անպարտելի ենք։ Ի դեպ, դա ողջամիտ և տրամաբանական բանաձևում և հիմնավորում էր, բայց դրա տակ պետք է հիմքեր և փաստեր լինեն։ Միայն այն հանգամանքը, որ մենք ունենք այսպիսի զինված ուժերի մարտունակություն, խոսքը անձնակազմի մասին չէ, խոսքը զինվածության մակարդակի մասին է, կյանքը ապացուցեց․․․ ես այստեղ կուզենայի մի շատ կարճ բան ասել՝ ես ուզում եմ արձանագրենք հստակ՝ սա Սերժ Սարգսյանի կառուցած բանակն է։ Որպեսզի իմ ասածը շատ պատկերավոր չհնչի, ունենա հիմք, նշեմ՝ Սերժ Սարգսյանը 2000-ից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ Պաշտպանության նախարար, հետո եղել է ՀՀ վարչապետ ու ևս 10 տարի հանդիսացել է ՀՀ նախագահ՝ Գերագույն գլխավոր հրամանատար, այսինքն՝ ինքն իր տեսակով, անմիջապես իր անձով մասնակից է եղել, վերջին 17-18 տարիներին բանակաշինության թիվ մեկ պատասխանատուն է եղել, և այսօրվա գեներալներն էլ Սերժ Սարգսյանի գեներալներն են, այսինքն՝ մի քանի տեղաշարժեր են կատարվել։ Վերջին 2 տարում Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններից մեկն էլ այն էր, որ ինքը բանակին խոստացված արդիականացված գործընթացում ուներ թերություններ և բացթողումներ։

-Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կառավարության նիստերից մեկում, որ առաջիկա տարիներին բանակում պետք է ներդնենք 25 միլիարդ դոլար գումար, որից 15 միլիարդը պետք է վերադարձվեր բանակից։

-․․․ և ես հիշեցնեմ՝ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից․․․ ակնհայտ է, որ այստեղ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողվել է, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողվեց բանակաշինության գործում վերջին երկու տարվա ընթացքում։ Ես չգիտեմ ադրբեջանական բանակի զինվածության մակարդակը, բայց մեր ռազմական ղեկավարությունը պարտավոր էր կանխատեսել, պլանավորել և ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որն ունակ կլիներ դիմագրավելու ադրբեջանական ԱԹՍ-ների բանակին, հետևաբար՝ սխալ պլանավորում է իրականացվել, սխալ զինում է տեղի ունեցել։ Սա արդեն մասնագետները կարող են ասել։ Ակնհայտ է մի բան, որ եթե մենք անգամ զինվել ենք, ճիշտ չենք զինվել, ձեռք չենք բերել այնպիսի զինատեսակներ․․․ Օրինակ գիտե՞ք՝ այս պատերազմի ընթացքում ես հետևում էի սոցցանցերի քննարկումներին, հեգնանքի մակարդակով էր քննարկվում՝ ինչո՞ւ չեն օգտագործվում «Իսկանդերը» կամ մեր ՍՈւ-30-ները։ Մասնագետները կամ այդ զենքերը ձեռք բերողները պարտավոր են ներկայացնել հաշվետվություն՝ պատճառաբանեն, թե իսկապես ինչո՞ւ չօգտագործվեցին այդ զենքերը, և եթե չպետք է օգտագործվեին, ինչո՞ւ էին ձեռք բերվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան