Հայկ Մարությանը ԱԺ հանձնաժողովի նիստին ներկա չէ․ նա զբաղվում է «Երևան» ջոկատի կազմավորման հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում է 2021թ. բյուջեն, քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէ: «Հանձնաժողովի նիստին ներկա է փոխքաղաքապետը և այն պատասխանատուները, որոնք զբաղվում են շինթույլտվությունների հարցով»,- նշեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Քաղաքապետը ներկայումս զբաղվում է «Երևան» ջոկատի կազմավորման հարցով.
այժմ նրանք զորամասում վերապատրասվում են, որ մեկնեն սահման»,- տեղեկացրեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը: