Տասնյակ ֆրանսիական կայքեր ենթարկվել են իսլամիստների հաքերային հարձակումների

Լուրեր

24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաքերները կոտրել են մի քանի տասնյակ ֆրանսիական կայքեր, դրանցում գովերգել իսլամը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայացրել խոզի կերպարով: Հաքերներն այսպես արձագանքել են Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հարձակման ենթարկված կայքերում հայտնվել են նաև իսլամի և Մուհամմեդ մարգարեի հաղթանակի ու Ֆրանսիայի մահը կոչ անող կարգախոսներ:

Կիբերանվտանգության ոլորտի ֆրանսիացի մասնագետներն ավելի վաղ նախազգուշացվել էին հաքերային հարձակումների ալիքի մասին, որոնք շատ առումներով կրկնելու էին 2015-ի կիբերհարձակումները, երբ դրանք ուղեկցվում էին նաև իսլամիստների կողմից ահաբեկչություններով:

Այս հարձակումների պատճառը Մակրոնի հայտարարություններն են 47-ամյա ուսուցիչ Սամուել Պատիի սպանության վերաբերյալ։ Մակրոնը մահացած ուսուցչին անվանել է հերոս, որը սպանվել է վախկոտների կողմից, քանի որ «մարմնավորում էր հանրապետությունը»:

Տաթև Ֆռանգյան