Իսրայելից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցով հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է զբաղվեր․ Լապշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ

– Պարո՛ն Լապշին, կրակի դադարեցման համաձայնության հասնելու հերթական փորձն է ձեռնարկվել, այս անգամ՝ Վաշինգտոնի կողմից։ Առաջին երկու փորձերն անհաջողությամբ ավարտվեցին՝ Բաքուն րոպեներ անց խախտեց հրադադարի պայմանավորվածությունը։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ին կհաջողվի՞ դա անել։

– Գիտեք՝ ոչ միանշանակ հարց է, քանի որ հիմա Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ըստ էության, նախագահ Էրդողանի նեոօսմանական, պանթյուրքական գաղափարների իրականացումն է։ Եվ նա Ադրբեջանին մղում է այս գործողություններին, որոնք, մեծ հաշվով, Ադրբեջանին պետք չեն։ Ռուսաստանը, բնականաբար, փորձեց դիմակայել դրան և շարունակում է փորձել, որովհետև Ռուսաստանին պետք չէ, որպեսզի Թուրքիան մտնի Հարավային Կովկաս, որը Ռուսաստանը համարում է, ընդ որում՝ լեգիտիմորեն, իր քաղաքական ազդեցության գոտի։ Բայց այստեղ նաև հետևյալ հարցը կա․ Ռուսաստանը լավ հարաբերություն ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, այդ պատճառով պետք է որոշակի հավասարակշռություն պահպանի, միաժամանակ, Մոսկվան չի ուզում Թուրքիայի ուժեղացումը։ ԱՄՆ-ն իր հերթին ոչ այնքան ցանկանում է սատարել Հայաստանին և դադարեցնել պատերազմը, որքան Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Այդ պատճառով, վախենում եմ, որ Մոսկվան կփորձի ինչ-որ ձևով հակազդել Վաշինգտոնի ջանքերին։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ Վաշինգտոնը գործում է բացառապես Հայաստանի շահերից ելնելով, որովհետև այնտեղ շատ կարևոր նավթամուղ կա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որտեղ աշխատում են հիմնականում բրիտանական ընկերությունները։ Դեռևս շատ վաղ է վերլուծել՝ ինչ դուրս կգա այս ամենից, ես կարծում եմ՝ ոչինչ էլ չի ստացվի, Ռուսաստանը կշարունակի առաջատար դեր կատարել այս գործընթացում։

– Խոսեցիք Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղելու՝ Վաշինգտոնի ցանկության մասին։ Կարծում եք՝ կստացվի՞։

– Կարծում եմ՝ ոչ։ Նախ՝ Վաշինգտոնը, ամեն դեպքում, բավական հեռու է, իսկ Ռուսաստանը՝ մոտ, դա հսկայական դեր է խաղում։ Երկրորդ՝ եթե Վաշինգտոնի համար սա հակամարտություններից մեկն է, որով զբաղվում է ԱՄՆ-ն, և ամենևին էլ ոչ ամենակարևորը, մինչդեռ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մերձավոր հարևանն է։ Այսինքն՝ Ռուսաստանն այս հակամարտության կարգավորմանը կուղղի բոլոր ռեսուրսները, մինչդեռ ԱՄՆ-ն այս ամենին այնքան էլ լուրջ չի վերաբերվում։

– Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան, այլ երկրների նման, հակամարտության կարգավորմանը մասնակցելու լիարժեք իրավունք ունի։ Արդյո՞ք սա չի հակասի Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին։ Անկարային կհաջողվի՞ միջամտել այս գործընթացին։

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ջանք կգործադրի, որպեսզի Թուրքիայի մոտ դա չստացվի։ Եվ սա ոչ թե հանուն Հայաստանի, այլ սեփական շահերի՝ Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս թույլ չտալու համար։ Բայց, մյուս կողմից, դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, քանի որ, կրկնեմ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բարդ հարաբերություններ ունեն, և միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն կփորձի գործել Թուրքիայի շահերից ելնելով՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այդ պատճառով, հավանաբար, պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի։ Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանն այս առումով կհաջողի, իսկ Վաշինգտոնի բոլոր հայտարարությունները հայտարարություն էլ կմնան։

– Դուք օրեր առաջ կարծիք եք հայտնել, որ Ալիևը ցանկանում էր փոքր պատերազմով հաջողություններ գրանցել, բայց, այսպես ասենք, Էրդողանի շնորհիվ լուրջ հակամարտության մեջ մտավ, որում, ամենայն հավանականությամբ, կպարտվի։ Ի՞նչ դիտարկումների հիման վրա եք նման եզրահանգնման եկել։

– Այստեղ դարձյալ խոշոր տերությունների շահերի մասին է խոսքը, և ամեն ինչ չի սահմանափակվում բացառապես այս հակամարտությամբ։ Այսինքն՝ եթե սա լիներ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն ու այլևս ոչ ոքի չհետաքրքրեր, այլ հարց կլիներ։ Իսկ հիմա վերադառնում ենք նրան, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում։ Եթե ստացվի այնպես, որ Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ինչ-որ կերպ գրավել Ղարաբաղը և դուրս գալ Հայաստանի հետ սահման, դա Ռուսաստանի և Եվրոպայի շահերից չի բխի։ Այդ պատճառով, եթե Թուրքիան չմիջամտեր այս հակամարտությանը, Հայաստանի վիճակը կարող էր ավելի վատ լինել, հնարավոր է՝ բացարձակ ոչ ոքի վրա հնարավոր չլիներ հույս դնել։ Կարծում եմ՝ Հայաստանի շանսերը մեծանում են, գոնե այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում։

– Ադրբեջանի և Իսրայելի ռազմաքաղաքական ակտիվ համագործակցության մասին հայտնի է։ Բայց իսրայելական կողմը շարունակում է Բաքվին զինել նաև հիմա՝ ռազմական գործողությունների ընթացքում։ Դուք նույնպես այդ մասին հայտնել եք։ Ինչո՞ւ է Թել Ավիվը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անգամ խաղաղ բնակչության դեմ հարձակումների մասնակից դառնում։ Իսրայելական պաշտոնական շրջանակներն ի՞նչ են ասում այդ մասին։

– Հանուն արդարություն պետք է նշել, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին համաձայնագրերը երեկ չէ, որ կնքվել են, դրանք կնքվել են հինգ, յոթ տարի առաջ, այդ համագործակցությունը վաղուց կա։ Իսկ Հայաստանն այդ մասին հիշեց հիմա, երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սրվեց։ Նախկինում, կարծես, դա ոչ ոքի առանձնապես չէր հետաքրքրում և մտահոգում։ Իմ կարծիքով՝ հայկական դիվանագիտությունը պետք է այդ հարցով զբաղվեր դեռևս այն ժամանակ, երբ առաջին տեղեկություններն ի հայտ եկան՝ 2012-2016 թվականներին, երբ սպառազինության առաջին խմբաքանակը սկսեց ուղարկվել Ադրբեջան։ Միայն վերջին երեք տարիներին Իսրայելի և Ադրբեջանի միջև շուրջ 5 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքվել։ Ստացվում է, որ Ադրբեջանն արդեն վճարել է այդ սպառազինության համար, իսկ հիմա պարզապես տանում է նախապես գնված ապրանքը։ Օրինակ՝ այսօր առավոտյան հերթական ռազմական օդանավն է Բաքու մեկնել։ Ես չէի ասի, որ Իսրայելն այստեղ ոչ թե ագրեսիվ, բավականին պասիվ դեր է կատարում և իրավիճակը չի գնահատում հումանիտար իրավունքի տեսանկյունից։ Կասկած չկա, որ Իսրայելը չի մասնակցում այս պատերազմին, Իսրայելը Հայաստանի դեմ ոչինչ չունի, պարզապես Իսրայելն անպատասխանատու կերպով Ալիևի ռեժիմին թույլ է տալիս գնել գերժամանակակից սպառազինություն, որը, ընդհանուր առմամբ, հատուկենտ երկրների է վաճառում։ Ինչ վերաբերում է իսրայելական հասարակությանը, նրանք հիմնականում Հայաստանի կողմից են, երեկ և այսօր ակցիաներ են անցկացվել՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ։ Սակայն կա նաև երկրորդ խնդիրը․ Իսրայելի համար Ադրբեջանը պլացդարմ է՝ Իրանին հետևելու համար։ Իսրայելի համար պարզապես կարևոր է Իրանին սահմանակից որևէ երկիր, որտեղ կկարողանա ռազմաբազաներ տեղակայել և, Իրանի հետ կոնֆլիկտի սրման դեպքում, հնարավորություն կունենա հարվածել Իրանի հիմնական քաղաքներին և ռազմավարական օբյեկտներին։ Այդ դերը կատարում է Ադրբեջանը, ինչի դիմաց, բնականաբար, Ադրբեջանն ինչ-որ բան է պահանջում, այս դեպքում՝ գերժամանակակից սպառազինության մատակարարում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան