Դրեզդենում ձերբակալվել է անցորդների վրա դանակով հարձակված իսլամիստը

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի իրավապահները Դրեզդենում ձերբակալել են ոստիկանության ուշադրության տակ արդեն հայտնված իսլամիստի, որը երկու շաբաթ առաջ դանակով հարձակվել էր երկու զբոսաշրջիկի վրա, որոնցից մեկը մահացել էր հիվանդանոցում, մյուսը՝ ծանր վիրավորվել, գրում է Der Spiegel-ը։

Տեղեկացվում է, որ 20-ամյա չարագործը Սիրիայի քաղաքացի է, Գերմանիա է ժամանել 2015 թվականին, սակայն ապաստան տրամադրելու նրա դիմումը մերժվել է։

Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝  վերջինը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ պետական անվտանգությանը սպառնացող հանցագործության համար։ Մասնավորապես, նա կասկածվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր անդամների հավաքագրման մեջ։

Նշենք, որ անցած շաբաթ էլ Եվրոպան ցնցվեց Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության լուրից։ Հոկտեմբերի 16-ին խոհանոցային դանակով զինված մի երիտասարդ հարձակվել էր դպրոցի մոտ գտնվող ուսուցչի վրա, որտեղ վերջինը պատմություն էր դասավանդում։ Չարագործը գլխատել էր ուսուցչին, իսկ հետո դանակով սպառնացել դեպքի վայր ժամանած ոստիկաններին։ Ահաբեկիչը չեզոքացվել էր ոստիկանների կողմից։

Տաթև Ֆռանգյան