Ինչո՞վ է վտանգավոր Գառնու տաճարի մոտ բաղնիքի խճանկարի վերականգնումը. մասնագետները դեմ են

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Նա շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, ծանոթացել արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին: 
«Ուղիղ հանձնարարական եղավ տաճարի կողքին բաղնիքի խճանկարի վերականգնման համար, նաև ժամանակակից լուծումներով վերակառուցել այն շինությունը, որը ներառում է բաղնիքը: Դա շատ մոտ ապագայում կկատարվի»,- ասել է Ամիրյանը:

Խճանկարը վերականգնելու ծրագիրը, սակայն, մասնագետների շրջանում տարակարծությունների առիթ է տվել: Քանդակագործ Սահակ Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ վերականգնողը որակյալ մասնագետ լինի, խճանկարը, միևնույն է, կդադարի պատմամշակութային արժեք լինելուց:

«Պատմամշակութային բոլոր արժեքները պետք է պահպանել ճիշտ նույն ձևով, ինչ հասել է մեզ, հարկավոր է մաքրել փոշուց, կեղտից, բայց ժամանակի կնիքը կորցնել չի կարելի: Զբոսաշրջիկներին հետաքրքրում է հենց խճանկարի հին, ոչ թե վերականգնված տեսքը»,-մեկնաբանեց քանդակագործը` հավելելով, որ եթե խճանկարում, օրինակ, ներառված է ծովաձիու պատկեր, որի միայն թևի հատվածն է պահպանվել, չարժե վերականգնել ֆիգուրը` պատմական շերտի կորստի հաշվին:

Նրա խոսքով` ավելի լավ է գումարներ ծախսել Գառնու տաճարի հանրահռչակման համար: «Ամեն ինչ չէ, որ պետք է վերականգնել»,- շեշտեց. Ս.Պողոսյանը:

Քանդակագործը մտավախություն հայտնեց, որ խճանկարի վերականգնումը կիրականացվի ոչ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, ինչպես դա արվեց Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու դեպքում. «Եթե, օրինակ, այդպիսի սարսափելի արդյունք պետք է ունենանք, ավելի լավ է` ոչ մի քայլ չարվի: Թե չէ ոմանք գործ են «կպցնում», և նրանց համար խճանկարի արժեք լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի: Արդյունքում անիմաստ ծախս է արվելու: Ոչ մի ոլորտում մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում, և բոլորն անում են այն, ինչ խելքներին փչում է»:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանի համար ևս պարզ չէ` որն է խճանկարի վերականգնելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ` հուշարձանը որքան հին է, եզակի, այնքան կարևորվում է բնօրինակի պահպանության հանգամանքը. «Չեմ հասկանում` ի՞նչ են ուզում անել. խճանկարը տգե՞ղ է, ուզում են գեղեցկացնե՞լ»:

Ճարտարապետն ընդգծեց, որ մենք տեղյակ չենք խճանկարի ո՛չ պատմական, ո՛չ հնագիտական ակունքներից, հայտնի չէ` այն արվեստի որ ուղղությանն է պատկանում, ազգային բնույթ է կրում, թե` ոչ, հայերն են դրա հեղինակը, թե հույները: Այնինչ, ըստ նրա, վերականգնում իրականացնելու համար այս մանրամասներին տիրապետելը բավական կարևոր է:

«Եթե բացարձակապես չենք տիրապետում նյութին` պետք է խճանկար հորինե՞նք, ո՞ւմ է դա պետք»,- նկատեց Ա.Ղուլյանը:

Նրա համոզմամբ` եթե այսպես շարունակվի` չենք տարբերի առաջին և քսանմեկերորդ դարերի գործերը: Ճարտարապետը հիշեց Զվարթնոցի խոյակները վերականգնելու անհաջող փորձերը: «Հիմա չգիտենք` այդ խոյակներից որոնք են նոր և որոնք` հին: Գիտամեթոդական առումով կատաստրոֆիկ սխալներ են արվել…Հռոմի կենտրոնում ավերակներ են, բայց մարդիկ պահում են դա, ոչ ոքի մտքով չի անցնում, որ անհրաժեշտ է վերականգնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Աննա Բաբաջանյան