Հասկանալի չէ, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Կոնստանտին Զատուլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 12:12
Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
11.12.2024 | 10:38
 Հրազդան համայնքում  էլեկտրական շչակ է գործարկվելու
11.12.2024 | 10:20
Նավթի գներն աճել են
11.12.2024 | 10:02
Հրդեհ Վանթյան փողոցում
11.12.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2024 | 09:30
Արարատի մարզում մառախուղ է
11.12.2024 | 00:14
Հայտնի են Գյումրիի փրայմերիզի նախնական արդյունքները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ

 

-Պարոն Զատուլին, Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման ռեժիմը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

-Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք մեկ անգամ արդեն մեր երկրների նախագահների մակարդակով, արտահայտվել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, պետք է անհապաղ քննարկեն միասնական միջոցների ձեռնարկման հարցը, եթե իրենք դրան պատրաստ են, կամ համաձայնել ինչ-որ քայլերի, որոնք թույլ կտան արդյունավետ ազդել այն ամենի վրա, ինչ կատարվում է: Տարբեր տեսակի հայտարարությունների փուլը, իհարկե, անխուսափելի էր, բայց տվյալ շրջանում չպետք է տպավորություն ստեղծվի, որ այդ հայտարարություններն արվում են առանց հետևանքների նրանց համար, ովքեր ուշադրություն չեն դարձնելու դրանց: Այդ դեպքում համանախագահների հեղինակությունը սասանվում է: Իսկ այն չպետք է սասանվի, եթե մենք հոգ ենք տանում մեր երկրների, աշխարհում դրանց կշռի և ազդեցության մասին: Ես հիմա պատրաստ չեմ առաջարկելու, թե կոնկրետ ինչ պետք է անեն համանախագահները, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է քննարկել միջոցների մի ամբողջ համալիր՝ պատերազմը դադարեցնելու համար: Դա անխոս, պետք է արվի, քանի որ կրկնում եմ՝ չպետք է առանց հետևանքների թողնել այն փաստը, որ կողմերը շարունակում են առճակատումը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն, ցավոք, այն չի իրականացվել և դա գլխավորապես այն պատճառով, որ կողմերը համաձայնության չեկան դիտորդների հարցով: Կարծում եմ՝ դիտորդների, իսկ հետո՝ խաղաղապահների վերաբերյալ հարցը օրակարգ է մտնում:

-Ադրբեջանը հայտարարեց, որ այդպիսի լուծումը դեռ անհրաժեշտ չի համարում:

-Այդ դեպքում իրենք խափանում են զինադադարը և հաստատում պատերազմը շարունակելու իրենց ցանկությունը:

-Մենք տեսնում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի քայլերը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումները: Ինչպե՞ս Ռուսաստանն ընդունեց այն փաստը, որ Ադրբեջանը կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ-ում ձեռք բերված պայմանավորվածությունը չի պահում:

-Պաշտոնական մակարդակում Ռուսաստանը խուսափում է միակողմանի գնահատականներ հնչեցնել, որովհետև ցանկանում է պահպանել դիտորդի իր որակը, ի տարբերություն Թուրքիայի, որը միշտ և ամեն ինչում ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև այնպիսի տպավորություն է, որ ոգեշնչում է այդ երկրին՝ շարունակելու պատերազմը: Մյուս կողմից՝ Ռուսաստանի փորձագիտական, քաղաքական հանրույթներում, ԶԼՄ-ներում ավելի ու ավելի օբյեկտիվ գնահատական են տալիս այն ամենին, ինչ կատարվում է, որովհետև դիտորդ լինելու մեր ցանկությունը չի կարող փոխարինել կատարվողի վերաբերյալ օբյեկտիվ վերլուծության անհրաժեշտությունը: Իսկ օբյեկտիվ վերլուծությունը խոսում է այն մասին, որ ռազմական գործողությունների նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, որ Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան իրականում ռազմական գործողությունների դադարեցման անթույլատրելի պահանջներ են առաջ քաշում, ավելի կոնկրետ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչում, Հայաստանի զորքերի դուրսբերում կոնֆլիկտի գոտուց: Այդ պահանջն անթույլատրելի է: Եվ դա իրենք որպես հիմք են ներկայացնում՝ պատերազմը շարունակելու համար: Դա, անկասկած, մերկացնում է ադրբեջանաթուրքական պլանի գոյությունը, այն է՝ ամբողջ տարածաշրջանի մաքրում: Այսինքն, հաստատում են հայկական կողմի այն մտահոգությունները, որ խոսքը գնում է էքզիստենցիալ խնդրի մասին, Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրելու հայերի հնարավորության մասին: Այսինքն, իրենք պետք է ոչ միայն զգուշանան կոնֆլիկտի ռազմական լուծման բոլոր փորձերից, այլ ուղղակի գոյություն ունենալուց այդ տարածքներում: Գուցե ոչ բոլորն են Ռուսաստանում այսօր իրենց հաշիվ տալիս, որ այսպիսին է իրավիճակը, Ադրբեջանի ռազմավարությունը: Բայց այդ ռազմավարությունը Ռուսաստանում չի կարող ընդունվել ոչ մի պայմանի դեպքում:

-Ահաբեկիչները, որոնց Թուրքիայից տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի, շարունակում են մասնակցել ռազմական գործողություններին: Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում միջազգային ահաբեկիչների է չեզոքացրել: Ռուսաստանի համար արդեն ակնհա՞յտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նաև Ձեզ համար է սպառնալիք:

-Մեր արձագանքը ես երկու մասի կբաժանեի. պաշտոնական մակարդակում մենք չենք խոստովանի, որ որևէ մեկից վախենում ենք՝ ահաբեկիչներից կամ ադրբեջանաթուրքական տանդեմից: Ինչ վերաբերում է ներքին կողմին, իհարկե, հրապարակավ հայտարարվել է, որ ահաբեկիչները գալիս են Մերձավոր Արևելքից: Անշուշտ, մենք հասկանում ենք, որ Մեծ թուրանի բոլոր ծրագրերը, որ Թուրքիայում գլխապտույտ են առաջացնում, մեր ազգային շահերի հետ կոնֆլիկտի մեջ են: Մենք Թուրքիայի ինքնահաստատման կողմնակից չենք՝ մեր ազգային շահերի հաշվին Կովկասում, Կենտրոնական Ասիայում:

-Արդեն հավելյալ ապացուցման անհրաժեշտություն չկա, որ Ադրբեջանը նաև Հայաստանի տարածքին է հարվածում, իրենք դա խոստովանել են: Մենք հիշում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Հայաստանի հանդեպ պարտավորությունները կատարվելու են: Ինչպե՞ս հասկանալ հապաղումը, թե՞ ըստ Ձեզ՝ չկա այդպիսի բան:

-Այն բանի համար, որ ՀԱՊԿ մեխանիզմները գործեն, Հայաստանը պարտավոր է, համաձայն այդ կազմակերպության կանոնադրության, դիմել ՀԱՊԿ-ին: Այսօրվա դրությամբ այդպիսի դիմում չկա: Այսօր քաղաքական-միջազգային հարցերով մշտական կոմիտեի նիստի էի մասնակցում: Այդ նիստը վարում էր Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ներկայացվեցին Հայաստանի պատկերացումները ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ, որտեղ առաջարկվեց Ադրբեջանի հարձակումն ագրեսիա կոչել և ամրագրել այն փաստը, որ Ադրբեջանն արդեն Հայաստանի վրա է հարձակման անցել: Այդ հարցի քննարկման փորձի ժամանակ ես հարց ուղղեցի Ալեն Ռոբերտովիչին՝ ճի՞շտ եմ ես հասկանում, որ Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ, որովհետև մեզ առաջարկվում է խորհրդարանական մակարդակում ընդունել այդ փաստը, բայց ՀԱՊԿ ուղիղ դիմում չկա: Հենց ես այդ հարցը բարձրացրի՝ հայկական կողմի խոսնակը՝ պարոն Սիմոնյանը, նշելով, որ այդ հարցով կոնսենսուս չկա, ընդհանրապես իր օրակարգից հանեց այդ հարցը, իր առաջարկը: Ես տեսնում եմ, որ ինչ-որ պատճառներով հայկական կողմը չի շտապում դիմել ՀԱՊԿ-ին: Թե ինչ պատճառներով՝ կարող են տարբեր տեսակետներ լինել: Իսկապես, Հայաստանի Վարդենիսի շրջանի ռազմական օբյեկտների վրա հարձակման փաստն ընդունել է Ադրբեջանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի կողմից տրվող բացատրությունները քննադատության չեն դիմանում: Նույն հաջողությամբ կարելի է սպանել ամեն հանդիպածի՝ կասկածելով, որ նա կարող է ձեզ վրա հարձակվել: Բայց այդ դեպքին չի հաջորդել Հայաստանի կողմից դիմումը ՀԱՊԿ:

-Այսինքն, ՀԱՊԿ-ը հիմա սպասում է, որպեսզի Հայաստանը դիմի՞: Մինչև այդ քայլեր չե՞ն լինելու:

-Ես չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ը սպասում է: Դա կազմակերպություն է, որտեղ մի քանի երկիր է ներգրավված: Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի, դրա համար նա գիտի՝ պետք է դիմի ՀԱՊԿ:

-Արցախի նախագահը հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորման կոչ է անում: Պարզ է, որ խոսքը չճանաչված պետության մասին է: Ամեն դեպքում այս իրավիճակում Ռուսաստանը կարող է պատասխանել այդպիսի կոչի:

-Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի այս իրադարձություններից առաջ նախաձեռնողականություն էր դրսևորել՝ Սիրիայում Իսլամական պետության դեմ արտահայտվելով, և իր վճռականությունն էր հայտնել պայքարելու ահաբեկիչների դեմ բոլոր մեթոդներով: Ռուսաստանն, անշուշտ, աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին՝ որ երկրից էլ որ այդ նախաձեռնությունը չգա: Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի ԱԺ առաջարկը նրանում էր, որ  կոալիցիա կամ կենտրոն ստեղծվի, որտեղ մասնակիցները լինեն Հայաստանը, Ռուսաստանը, Արցախի Հանրապետությունը: Այստեղ խնդիր կա. Արցախը ճանաչված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի կողմից: Եվ այս տեսանկյունից բովանդակային առումով մենք պաշտպանում ենք ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարը, իսկ ֆորմալ առումով, իհարկե, բարդ կլինի Արցախի հետ միջպետական պայմանագրեր կնքել: Մենք, անշուշտ, այս հարցով պետք է համագործակցենք:

-Այս փուլում Դուք ռեալ համարո՞ւմ եք ՌԴ կողմից Արցախի անկախության ճանաչումը:

-Ոչ, ես ռեալ չեմ համարում Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչումը: Ես հայտարարություն էի արել, կարող եմ դա կրկնել. անձամբ ինձ համար անհրաժեշտություն չկա ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Ես շատ անգամներ եմ եղել Լեռնային Ղարաբաղում, հենց այդ է պատճառ դարձել, որ 2011 թվականից, ավելի ճիշտ՝ 2010 թվականից, ինձ արգելված է Ադրբեջան մուտք գործել: Իսկ ՌԴ-ի կողմից ճանաչման հարցով ասեմ. գիտեք, որ մինչև այսօր Արցախը ճանաչված չէ հենց Հայաստանի կողմից:

-Այսինքն, Ռուսաստանը սպասում է, թե երբ է Հայաստանը ճանաչելու Արցախը, որպեսզի դրանից հետո ճանաչի՞:

-Ոչ, ոչ միայն: Մենք հասկանում ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչումը պետք է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետևանք լինի: Կարծում եմ, որ դրան պետք է ձգտել: Բայց ներկա պահին Արցախի ճանաչումն օրինակ Հայաստանի կողմից իրականում հավելյալ առիթ կհանդիսանա Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական առումով շարունակել իրենց գործողությունները: Այսինքն, ՀՀ կողմից Արցախի ճանաչումն այն արդյունքը չի տա, որն ակնկալում են այդ ճանաչման կողմնակիցները: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի միջև ինչ-որ տարաձայնություններ կան այս հարցով: Խնդիրն այն է, որ այդ ճանաչումը պետք է գործին ծառայի: Ճանաչումն այն պահին, երբ ռազմական գործողություններ են ընթանում՝ կարող է և կօգտագործվի հակառակորդի կողմից: Երկրորդ հարցը. կարո՞ղ են արդյոք այլ երկրներ ճանաչել Արցախը՝ Հայաստանի կողմից չճանաչման պարագայում: Պատրա՞ստ են արդյոք այլ երկրներ դրան: Ավելի կարևոր հարց. ի՞նչ կհետևի այդ ճանաչմանը. այդ երկրները պատրա՞ստ են և կարո՞ղ են ազդել ռազմական գործողությունների վրա, օրինակ՝ հասնել այդ գործողությունների դադարեցմանը, իրենք այդպիսի ազդեցություն ունե՞ն տարածաշրջանում: Ցավոք, ես չեմ տեսնում մոտ գտնվող երկրների մեջ այնպիսիններին, որոնք պատրաստ են ճանաչել Արցախը և կարող են ազդել ընթացիկ ռազմական իրավիճակի վրա: Ո՛չ Վրաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը ներկա պահին ճանաչմանը պատրաստ չեն: Ադրբեջանն առավել ևս դրան պատրաստ չէ. իրենք հայտարարեցին, որ Արցախի ճանաչումը ցանկացած երկրի կողմից կնշանակի իրենց կողմից այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Կարծում եմ՝ ճանաչման վերաբերյալ այդ լոզունգը ներկա պահին ակտուալ չէ: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում, մի քանի անգամ կրկնում՝ մեր գլխավոր նպատակն է, որ դուք ճանաչեք Արցախի անկախությունը: Այդ նպատակը կա, բայց ցանկացած քաղաքական գործիչ հասկանում է, որ կան հեռանկարային նպատակներ, որոնց պետք է գնալ, և կան այսօրեական նպատակներ: Այսօր դա ոչ ռեալ պահանջ է: Ինքը՝ Հայաստանը, դա չի կարող կատարել՝ առանց ինքն իրեն և Արցախին վնասելու: Այդ դեպքում ինչո՞ւ դա պահանջել ուրիշներից: Հիմա պետք է դադարեցնել պատերազմը, խաղաղապահական օպերացիայի հասնել, բանակցությունների վերսկսման և վերադառնալ այն ծրագրին, որը պրակտիկորեն համարյա համաձայնեցված էր 2010 թ. Կազանում՝ կապված կոնֆլիկտի կարգավորման հետ: Այդտեղ երկու հարց կա. ադրբեջանական կողմին շրջանների վերադարձ, բացառությամբ՝  Քելբաջարի և Լաչինի, որոնց ճակատագիրն առանձին պետք է քննարկվի: Հետո Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, այդ նպատակով հանրաքվեի անցկացում, որպեսզի դա Արցախի ճանաչման ժամանակահատված դառնա: Ինչպես գիտենք, Ադրբեջանը հաճույքով քննարկում է իրեն 7 շրջանների վերադարձի հարցը, բայց ոչ մի տեղ և ոչ մի անգամ չի հայտարարել, որ պատրաստ է քննարկել ԼՂ ինքնորոշման հարցը: Իմ կարծիքով, դրանում է կայանում ամբողջ խնդիրը: Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը, կոնֆլիկտը շարունակվելու է խաղաղ կամ ռազմական ձևով:

-Մենք տեսնում ենք, որ իրենք անգամ կրակի դադարեցման պայմանավորվածությունը չեն պահում:

-Այո, բայց որպեսզի դա տեսնեք ոչ միայն դուք, պետք է կոնֆլիկտի գոտում դիտորդներ լինեն, վերջին հաշվով՝ խաղաղապահ ուժեր տեղակայվեն, որոնք դա թույլ չեն տա: Դուք դա ասում եք, իրենք՝ հակառակն են ասում: Կողքից դա շատերի համար անհասկանալի է: Ինձ համար դա հասկանալի է, բայց ես միակը չեմ, ում պետք է համոզել: Պետք է ամբողջ աշխարհին համոզել:

-Ամեն դեպքում ՀԱՊԿ-ի կողմից ռեալ քայլերի բացակայությունն այդ կազմակերպության հեղինակությունը կասկածի տակ չի՞ դնում:

-Այդ կազմակերպության ռեալ քայլերը պետք է համապատասխանեն կանոնադրությանը: Իմ կարծիքով, Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու հիմքեր կան. պատճառը, թե ինչու Հայաստանը չի դիմում՝ ինձ համար հասկանալի չէ: Բայց այդ դիմումից հետո ՀԱՊԿ-ը պետք է գործի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան