ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով մաքսատուրքերը նվազեցնելու մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը 90 օրով։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունները, ճանաչելով իրենց երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը երկու երկրների և համաշխարհային տնտեսության համար, ճանաչելով կայուն, երկարաժամկետ և փոխշահավետ տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը և առաջ շարժվելով փոխադարձ բաց լինելու, շարունակական հաղորդակցության, համագործակցության և փոխադարձ հարգանքի ոգով, պարտավորվում են մինչև 2025 թվականի մայիսի 14-ը ձեռնարկել մի շարք գործողություններ։

Մասնավորապես, ԱՄՆ-ը կփոփոխի 2025 թվականի ապրիլի 2-ի 14257 գործադիր հրամանագրով սահմանված չինական ապրանքների (ներառյալ՝ Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջանների ապրանքների) համար լրացուցիչ արժեքային տուրքի դրույքաչափի կիրառումը՝ սկզբնական 90 օրվա ընթացքում կասեցնելով այդ դրույքաչափի 24 տոկոսային կետը, միաժամանակ, պահպանելով այդ ապրանքների համար մնացած 10 տոկոս դրույքաչափը՝ համաձայն նշված հրամանագրի պայմանների, կկասեցնի 2025 թվականի ապրիլի 8-ի 14259 գործադիր հրամանագրով և 2025 թվականի ապրիլի 9-ի 14266 գործադիր հրամանագրով սահմանված այդ ապրանքների համար փոփոխված լրացուցիչ արժեքային տուրքի դրույքաչափերը։

Չինաստանն իր հերթին կփոփոխի ԱՄՆ-ի ապրանքների վրա լրացուցիչ արժեքային տուրքի դրույքաչափի կիրառումը, որը սահմանված է Պետական ​​խորհրդի մաքսային սակագների հանձնաժողովի 2025 թվականի թիվ 4 հայտարարության մեջ՝ կասեցնելով այդ դրույքաչափի 24 տոկոսային կետը նախնական 90 օրվա ընթացքում, միաժամանակ, պահպանելով այդ ապրանքների համար մնացած լրացուցիչ արժեքային 10 տոկոսը, և վերացնելով Պետական ​​խորհրդի մաքսային սակագների հանձնաժողովի 2025 թվականի թիվ 5 հայտարարությամբ և Պետական ​​խորհրդի մաքսային սակագների հանձնաժողովի 2025 թվականի թիվ 6 հայտարարությամբ սահմանված փոփոխված լրացուցիչ արժեքային տուրքի դրույքաչափերը, կընդունի բոլոր անհրաժեշտ վարչական միջոցառումները՝ 2025 թվականի ապրիլի 2-ից ի վեր ԱՄՆ-ի դեմ ձեռնարկված ոչ սակագնային հակազդեցությունները կասեցնելու կամ վերացնելու համար։

«Վերոնշյալ գործողությունները ձեռնարկելուց հետո Կողմերը կստեղծեն մեխանիզմ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու համար: Այս քննարկումներում չինական կողմից ներկայացուցիչը կլինի Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կլինեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ քննարկումները կարող են անցկացվել հերթականությամբ Չինաստանում և Միացյալ Նահանգներում, կամ որևէ երրորդ երկրում՝ կողմերի համաձայնությամբ: Անհրաժեշտության դեպքում, կողմերը կարող են աշխատանքային մակարդակի խորհրդակցություններ անցկացնել համապատասխան տնտեսական և առևտրային հարցերի շուրջ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ երկրները փոխադարձ մաքսատուրքերը կնվազեցնեն 115%-ով․ ԱՄՆ-ում 145%-ից հասցնելով 30%-ի, իսկ Չինաստանում՝ 125-ից 10%-ի։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին։ Ապրիլի 9-ին նա կասեցրել էր բոլոր երկրների համար մաքսատուրքերի սահմանումը՝ հիմնական տուրքը նվազեցնելով մինչև 10%-ի, բացառություն անելով միայն Չինաստանի համար․ Պեկինի համար նա բարձրացրել էր  մաքսատուրքերը։

Չինաստանն արձագանքել էր՝ բարձրացնելով ներմուծման մաքսատուրքերը։ Թրամփի կողմից չինական ապրանքների համար սահմանված ԱՄՆ մաքսատուրքերը կազմում են 145%, մինչդեռ Չինաստանի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը կազմում են 125%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի