Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը
Քաղաքականություն
12.05.2025 | 12:15
Բաքվի զինվորական դատարանում մեկնարկել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։
Մայիսի 8-ին տեղի ունեցած նախորդ նիստում, իբր, «Քարվաճառի օկուպացիայի» հետ կապված տեսանյութեր էին ցուցադրվել՝ Մոնթե Մելքոնյանի, Արշավիր Ղարամյանի մասնակցությամբ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 13-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի