ԼՂ-ում դիտորդների տեղակայումը հնարավոր կլինի միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ․ Պեսկով

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր կլինի միայն Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի՝ նման միջոցների հնարավորության մասին հայտարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ առաջնային հարցն այն է, թե ինչպես են սրան վերաբերվում պատերազմող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խաղաղապահների, դիտորդների կամ ցանկացած այլ բանի տեղադրումը հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերը դեռևս չեն պատասխանել այդ հարցին։

Պեսկովը չի մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք հաջողվել է ռուսական կողմին ստուգել Հայաստանում ռազմական օբյեկտներից մեկի ոչնչացման մասին ավելի վաղ հայտնված տեղեկությունները։

«Այդ հարցը պետք է զինվորականներին ուղղել։ Այն նախ և առաջ վերաբերում է ռազմական գերատեսչությանը»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան