14 դատավոր է առաջադրվել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Վճռաբեկ դատարանի 14 դատավոր։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ԲԴԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Դատական դեպարտամենտի կազմած ցուցակում, ըստ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, չեն ներառվել երկուսը՝ Էդգար Սեդրակյանը՝ օրենքով սահմանված ստաժի բացակայության պատճառով և Ստեփան Միքայելյանը, քանի որ վերջինս ընտրվել է ԲԴԽ անդամ։ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նիստ գումարի ու գաղտնի քվեարկությամբ ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին։

ԲԴԽ-ն ընտրված թեկնածուին մինչև հոկտեմբերի 18-ը կներկայացնի Ազգային ժողով, որն էլ փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանում թափուր է մնացել ոչ միայն նախագահի, այլև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաև քաղաքացիական պալատի դատավոր է։ Այս տեղի համար առաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։

Անժելա Պողոսյան