Ադրբեջանում հակաիշխանական բողոք է հասունանում․ ոստիկանության բաժանմունքներ մեծաթիվ տեխնիկական միջոցներ են տարվում

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են հասարակության ներսում առկա տրամադրություններից։ FreeAzerbaijan.org-ը հայտնում է, որ իշխանություններն արդեն սկսել են պատրաստվել հնարավոր ցույցերին, մասնավորապես՝ Ոստիկանության ստորաբաժանումներն ու ներքին զորքերը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ոստիկանության բաժանմունքներ են տարվել մեծ քանակությամբ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, ականանետեր, արցունքաբեր գազ, ռետինե կամ պլաստմասե փամփուշտներ և այլն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հասարակության շրջանում ավելանում են հարցերը, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում։ Մարդկանց հատկապես հուզում է այն, որ  զոհված ու վիրավոր ադրբեջանցի զինծառայողների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում նաև բողոքի կոչեր են հնչում։ Գյանջա, Տերտեր, Բարդա, Գերամբո և այլ շրջաններից մարդկանց մեծ հոսք կա դեպի Բաքու, ինչը մտահոգում է իշխանություններին։

Նախօրեին էլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել Խըրդալան քաղաքից (Ապշերոնի շրջան), որում երևում է մարդկանց ու մեքենաների մեծ կուտակում։ Ոստիկանության աշխատակիցները, սակայն, հասցրել են փակել ճանապարհը, որպեսզի մարդիկ չհասնեն Բաքու։

Բացի այդ՝ Twitter սոցիալական ցանցի ադրբեջանական տիրությում նախօրեից ակտիվորեն տարածվում է՝ «գլխավոր հրամանատար, մեզ  պատասխան տուր» հեշթեգը։ Դատելով հրապարակումներից՝ ադրբեջանական հասարակությունում բավական լարված տրամադրություններ են, որոնք անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ նախագահ Իլհամ Ալիևի համար։

Էմմա Չոբանյան