ԱԱԾ տնօրենները օտարերկրյա գործակալնե՞ր. «Դոսյեն» «Կրեմլի մարդկանց» ցուցակ է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում գործակալներ ունի, որոնք ղեկավարվում են նախագահի վարչակազմից: Նման պնդում է անում Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնը՝ վկայակոչելով տասնյակ գաղտնի փաստաթղթեր, որոնք կազմակերպության տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարությունից:

Ռուսական ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Չեռնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը: «Դոսյե»-ն հայտնում է, որ այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար»:

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Հիշատակվում են ԱԱԾ նախկին ղեկավարներ Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի և Կառլոս Պետրոսյանի անունները: Վանեցյանը, որը 20 տարի ծառայել է Հայաստանի ԱԱԾ-ում և Փաշինյանի իշխանության օրոք մեկ տարուց ավելի զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այժմ Փաշինյանի կոշտ քննադատներից է: «Դոյսե»-ի պնդմամբ՝ Վանեցյանին հաճախ են տեսնում Մոսկվայում, ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Հետազոտական կենտրոնը նաև հայտնում է, որ 1999-2004 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել անձամբ նախագահ Պուտինի գաղտնի կարգադրությամբ: Փաստաթղթում նշված չէ, թե ԱԱԾ նախկին տնօրենը հատկապես ո՞ր ծառայությունների դիմաց է նման ճոխ նվերների արժանացել:

Ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությունը հայկական ԱԱԾ-ում արդյունք է այն բանի, որ հեղափոխությունից հետո իշխանությունները լյուստրացիա չիրականացրեցին: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պապյանը և նշում, որ թեև քաղաքական ղեկավարություն է փոխվել, բայց Հայաստանի հատուկ ծառայությունները շարունակում են սպասարկել Մոսկվայի շահերը, քանի որ շանտաժների են ենթարկվում:

Արա Պապյանն ընդգծում է՝ նման թանկարժեք նվեր Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենին, այն էլ՝ Պուտինի մակարդակով, հենց այնպես չեն տվել: Թե ինչու է Կառլոս Պետրոսյանը նման վերաբերմունքի արժանացել, քաղաքագետը դժվարանում է կարծիք հայտնել, սակայն նշում է՝ սա ցույց է տալիս տվյալ պաշտոնյայի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ: Նա արատավոր է համարում այն երևույթը, որ ԱԱԾ սպաները թոշակ են ստանում Ռուսաստանից:

«Դոսե»-ի հրապարակման մեջ չի հիշատակվում Հայաստանում մեկ այլ ազդեցիկ պաշտոն զբաղեցրած, բայց Ռուսաստանի քաղաքացի համարվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը: Սակայն նա նույնպես վայելում է Մոսկվայի աջակցությունը:

Մարտի 1-ի գործով հետախուզվող Միքայել Հարությունյանը, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը, ըստ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի, իրենց պաշտոնավարման շրջանում հարկ եղած դեպքում սպասարկել են Մոսկվայի շահերը: Կարևորագույն կառույցներ ղեկավարած Միքայել Հարությունյանն ու Կառլոս Պետրոսյանը պաշտոններ են զբաղեցրել Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որը, ի դեպ, ևս հայտնի էր իր ռուսամետ դիրքորոշմամաբ:

Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր էր, որ առանց քաղաքական ղեկավարության իմացության նման կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք կապ ունենային ՌԴ-ի հետ: Ի դեպ, ըստ Իոաննիսյանի, հեղափոխությունից հետո էլ ռուսական հատուկ ծառայությունները ԱԱԾ տնօրենի տեղակալի մակարդակով ներկայացված են եղել Հայաստանի հատուկ ծառայություններում: Թե որ տեղակալի մասին է խոսքը, իրավապաշտպանը չցանկացավ անուններ հնչեցնել:

Հայաստանի ԱԱԾ-ն չի բարեփոխվում և ռուսական վերահսկողությունից չի ազատվում նաև քաղաքական ղեկավարության զգուշավորության պատճառով, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Ըստ նրա՝ Երևանը չի ցանկանում զայրացնել Մոսկվային:

Վարդան Հարությունյանի՝ խոսքով ընկալում կա, որ Հայաստանի ԱԱԾ-ն ռուսական ФСБ-ին ենթակա կառույց է, ինչն էլ հանդիսանում է պատճառ, որ սկսում են Մոսկվայի շահերը սպասարկել, իսկ, հարկ եղած դեպքում, Կրեմլից քաղաքական աջակցություն են ստանում:

Խնդրի կարգավորումը քաղաքագետ Արա Պապյանը տեսնում է միայն ԱԱԾ կադրերի ճիշտ ընտրությամբ: Նա ասում է՝ կառույցի համար մեծամասամբ կոմպետենտ կադրեր չեն ընտրվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան