Կալավանի օրինակով, բայց ոչ Կալավանի պես Բերդ քաղաքը՝ զբոսավայրային կենտրոն. Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով հնագույն ամրոցում պեղումներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի գրեթե չուսումնասիրված հուշարձաններից է, ժամանակակիցը՝ Ամբերդի, Անիի, Դվինի և այլն:

Դեռևս 1980-ական թվականներին հնագետ Հայկ Եսայանի կողմից ամրոցի տարածքում պեղումների փորձեր կատարվել են, բայց դրանք անավարտ մնացին: Մինչդեռ Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի նախարարական տների նիստուկացի, կենցաղի և արհեստների, առևտրի ու ամրոցաշինության մասին արժեքավոր նյութեր է պարունակում:

Միջնաբերդը գրավում է բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ տարածքը։ Այստեղ շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդ  բարձրանալը հեշտ չէր։

XIV դարի վերջից անտերունչ մնացած Տավուշ ամրոցն աստիճանաբար ավերվել ու քայքայվել է: Սակայն ինչպես Տավուշ ամրոցը, այնպես էլ հարակից տարածքները դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, գերեզմանոցներ ու այլ հնավայրեր են, ընդգրկված են ապագա «Բերդ» արգելոց-թանգարանի համար նախատեսված տարածքների կազմում:

Ինչո՞ւ որոշվեց հենց այս ամրոցում հնագիտական պեղումներ անել և ինչքանով է այն կարևոր Բերդ քաղաքի համար: Հնագետների հետ տեղում աշխատող Ռոբերտ Ղուկասյանը նշում է՝ ո՛չ Կալավանի պես, բայց Կալավանի օրինակով Բերդում են կյանքն ակտիվացնելու:

Բերդից հետո ո՞րն է լինելու հաջորդ կանգառը․ Ռոբերտ Ղուկասյանը նշում է՝ կանգառները շատ են:

Թե ինչքան գումար է հատկացրել պետությունը՝ դեռ հստակ չէ, գումարի չափը կարող է փոխվել՝ կախված պեղումների ընթացքի փոփոխությունից: Ամեն դեպքում, վստահ են՝ պեղումներից հետո այդ գումարները, դեռ մի բան էլ ավելին, հետ է գալու, փոխվելու են բերդեցիների տրամադրությունն ու տրամադրվածությունը:

Շոշափելի արդյունքներ տեսնելու համար «երբ» և «ինչպես» հարցերը ևս դեռ անպատասխան են: Առաջիկա 2 ամիսների աշխատանքից հետո, գուցե, հնարավոր լինի արդեն ժամկետներից խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան