Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը, ներդրվում է ծախսերի նոր հայտարարագրման ինստիտուտ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայներով: Նախագծի քվեարկությանը չմասնակցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը:

Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների համայնքների և աշխատակազմի քարտուղարների համար: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշյալ խնդիրները լուծել:

Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ:

Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները, սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն ունենան:

Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին: Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Այս առումով, հարկ է նշել, որ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումն ստուգելն ուղղված է հանցագործությունների (այդ թվում՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, ապօրինի հարստացում) հայտնաբերմանը, բացահայտմանը, կանխմանը և խափանմանը, իսկ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը բխում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելու նպատակից: