«Իմ որդուն խոշտանգել են, հետո սպանել»․ Արմեն Աղաջանյանի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու տարի առաջ, ըստ պաշտոնական վարկածի, կալանավոր Արմեն Աղաջանյանն ինքնասպանություն էր գործել, ու այժմ նրա մայրը մտավախություն ունի, որ կատարվածի առնչությամբ հարուցված քրեական գործը իրավապահները ցանկանում են կոծկել։

31-ամյա Արմեն Աղաջանյանը 2018 թվականին կալանավորվելուց և «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո, հարազատների պնդմամբ, ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս անց նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։

Մահացած Արմեն Աղաջանյանի մայրը նշում է, որ  որդին «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի» հարցով նախնական կալանքի տակ է եղել, նրա մեղսունակությունը ճանաչելու համար՝ խոշտանգվելուց որոշ ժամանակ անց, ՔԿՀ-ից տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» և մի քանի օր հետո լոգարանում կախված են գտել:

Մոր ներկայացմամբ՝ խոշտանգման գործն ավարտվել է Արմեն Աղաջանյանի սպանությամբ։ Աղաջանյանի, թե՛ մայրը, թե՛ փաստաբանը պնդում են, որ խոշտանգման գործի քննությունը ճիշտ ուղղությամբ չի ընթանում, և վարույթն իրականացնող մարմնինը փորձում է կոծկել այն։

Այս գործով ամբաստանյալի աթոռին երկու անձ կա, որոնցից մեկը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, համաներմամբ ազատ է արձակվել, իսկ մյուսի գործը նոր է դատարան մտել։

Փաստաբանի խոսքով՝ խոշտանգման, ինքնասպանության վերաբերյալ գործերը անգամ հեղափոխությունից հետո մեր երկրում պատշաճ վերահսկողության չեն արժանանում։ Խոշտանգման գործով մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանին փոխելու պահանջով Գայանե Աղաջանյանը դիմել է Գլխավոր դատախազությանը, եթե իրեն մերժեն՝ առաջիկա դատական նիստին նաև ինքաբացարկի միջնորդություն կներկայացնի։

Գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ մոր դիմումը քննարկել են և պատասխանել, այլ մանրամասներ, սակայն, չհաղորդեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան