Փոխնախարար Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին

Լուրեր

29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
ՀՌՀ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Արարատի մարզ՝ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետևելու նպատակով: Փոխնախարարին ուղեկցել էն ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

«Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետևել է մթերումների գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում հատկապես կարևորվել է գյուղացիներից մթերվող խաղողի ընդունման, կշռման և որակի վերահսկման արդյունավետ կազմակերպումը։

Գործարանի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանում» այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել:

Այնուհետև Արման Խոջոյանն այցելել է Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղ, որտեղ մթերման շրջանի ընթացքում կանխատեսվում է մթերել շուրջ 3,5-4 տոննա խաղող։ Այստեղ դեռևս ոչ մի բողոք չի եղել կապված խաղողի կշռման կամ շաքարայնության չափման հետ։

Նախարարության աշխատակիցները տեղում զրուցել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Այցելելության հաջորդ կետում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում, նույնպես մթերման աշխատանքներն իրենց բնականոն ընթացքի մեջ են։

Ամփոփելով այցի արդյունքները՝ Արման Խոջոյանը նշել է, որ ստուգայցերը վերամշակող կազմակերպություններ շարունակական են լինելու, ավելի ակտիվ շրջանում մթերման կետերին կցվելու են մասնագետներ, որոնք մթերման շրջանում յուրաքանչյուր օր կվերահսկեն խաղողի գնումների գործընթացը․ «Մթերման կետեր մեր ստուգայցերի միջոցով նպատակ ունենք տեղում ծանոթանալ խաղողի մթերման գործընթացին և հավաստիանալ՝ արդյո՞ք կատարվել է կշեռքների ստուգաչափում, նաև իրականացնել փաստաթղթերի նկատմամբ վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա ոչ տեխնոլոգիական փուլը դարձնել վերահսկելի», – նշել է փոխնախարարը»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: