Առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը. փոխնախարար

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների որոշման ողջ գործընթացը. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հանրային քննարկման ենք ներկայացրել Տարվա լավագույնները մրցույթի կարգի նախագիծը, որով առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը։

Մասնավորապես, այս մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ուղղված էին գնահատել ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը։ Ավելին, հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը, հաճախ գործնականում դառնում էին նաև սոցիալական խնդրի լուծման գործիք։

Կարևոր է, որպեսզի պահպանելով ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, դրան հավելենք նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։

Այս նպատակով վերափոխել ենք տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը, որի արդյունքում գնահատելու և ընտրելու ենք լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։ Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ։

Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները։

Առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը»:

Կարգի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: