Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ արցախցի մի խումբ կանայք անցել են մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթաց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

«Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։

Առաջին բուժօգնությունից ուսուցանվել են կենսական կարևոր օրգանների գործունեության խանգարումների դեպքերը, վիրակապական նյութերի, վիրակապերի նշանակությունը, ազդրին ոլորաքուղ դնելու տարբերակները։

Վերջին օրը հավաքի մասնակիցները հանձնել են կրակային պատրաստության ստուգարք։ Հավաքի մասնակիցները պետք է սահմանված կարգով խոցեին հակառակորդի բոլոր թիրախները։ Յուրաքանչյուր թիրախի խոցման համար տրամադրվում էր 15 վայրկյան ժամանակ։ Ստուգարքի արդյունքում դասակը ստացել է ‹‹չորս›› գնահատականը։ Դասակի կազմից հինգ հոգի ստացել է ‹‹գերազանց››, մյուսները՝ ‹‹դրական›› գնահատականներ։ ԱՀ պաշտպանության բանակի ՄԲ ՀԲ սպա փոխգնդապետ Վրեժ Ավանեսյանի, ՄՊԲ սպա մայոր Մացակ Խաչատրյանի և բարոյահոգեբանական բաժնի ավագ սպա մայոր Կարեն Սարուխանյանի    գնահատմամբ  հավաքի մասնակիցները ցուցաբերել են մեծ պատասխանատվություն և լավ պատրաստություն։ Վերջինիս խոսքերով հավաքի մասնակիցները մի քանի օրվա պատրաստության արդյունքում ցույց են տվել զինվորների 3-4 ամսվա կրակային պատրաստության արդյունք։

Հավաքի ընթացքում մասնակիցներն այցելել են  ՊԲ առաջնագիծ, եղել Ստեփանակերտի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներ, պատմաերկրագիտական թանգարաններում, հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,- ասված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հ.Գ. Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» կայքի շնորհանդեսը։ Արցախցի կանանց հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր խաղաղության՝ որպես արժեքի և անհրաժեշտ ինքնապաշտպանության միջև կապը։ Հանդիպման մասնակիցներից առաջարկություն հնչեց, որ կանայք նույնպես անցնեն մարտական և կրակային պատրաստություն: Աննա Հակոբյանը խոստացավ առաջիկայում կազմակերպել նման մի հավաք:

 

Օգոստոսի 25-31-ը կայացած կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթացը տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում: Ինչպես բազմիցս շեշտել է վարչապետի տիկինը, մեր երկրի վրա ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին․ «Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար: Բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել էր Աննա Հակոբյանը: