Գյումրու ինֆեկցիոնի կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխում են Երևան․ հիվանդանոցն անցնում է բնականոն աշխատանքի

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող  կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխում են Երևանի բուժհաստատություններ։ Այժմ ընթանում է հիվանդների տեղափոխման գործընթացը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նշեց, որ հիվանդներին տեղափոխում են նախարարի հրամանով։

«Սեպտեմբերի 1-ից կորոնավիրուսային  վարակով վերապրոֆիլավորված մարզային  կենտրոնների գործունեությունը  դադարեցվում է»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Այժմ կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում Գյումրու ինֆեկցիոնում, ըստ պատասխանատուի՝ տեղափոխման հակացուցում ունեցող հիվանդներ չկան։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը կանցնի  բնականոն աշխատանքի՝միաժամանակ իրականցնելով  նաև  տրիաժի գործառույթ։

«Տրիաժի գործառույթ է իրականացնելու ինֆեկցիոն հիվանդանոցը, այսինքն՝ կասկածելի դեպքերի ընդունում, հայտնաբերում, եթե կարիք լինի  ստացիոնար բուժման կտեղափոխվեն Երևան»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը մարտի 17-ից   էր վերապրոֆիլավորվել ու սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։

Հավելենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց  հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից  էլ առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 40 դեպք։