Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
31.08.2020 | 13:32ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor.am-ին փոխանցեց, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։
«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը։
Ըստ մամուլի՝ սա վերաբերվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Ըստ տեղեկությունների՝ նրա մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք և հարուցված քրեական գործը դրա շրջանակներում է։