Պետք է ստեղծենք պայմաններ, որ երեխան բռնության ռիսկի դեպքում դիմի, օգնություն ստանա․ Թումասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարում պետությունը պետք է պրոակտիվություն ցուցաբերի։ Այս մասին այսօր «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ նշեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

Վերջինս նաև անդրադարձավ խնամակալության մարմիններում առկա պայմաններին․ «Արդյոք այն պայմանները, որ առկա են խնամակալության, հոգաբարձության մարմիններում կամ համայնքապետարաններում, աջակցության, կանխարգելման տրամադրման ոլորտում, հապատասխանո՞ւմ են մեր օրեսնդրությանը, թե՞ ոչ։ Սոցիալական աջակցության մասին օրենքը շատ վաղուց է ընդունվել և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար նախատեսում է համապատասխան աշխատողների առկայություն։ Եթե հիմա մենք փորձենք գտնել կացարան, որտեղ կարելի է տեղափոխել նույն բռնության ենթարկված երեխային, մենք ֆիքսելու ենք 1-2-ը, և ասելու ենք՝ այ այստեղ կարելի է բերել։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ-ի ամբողջ տարածքը ունի՞ նման հնարավորություններ։ Շատ հաճախ մեզ նամակով նույն հոգաբարձության և խնամակալության մարմինների ներկայացուցիչները ասում են՝ ես ունեմ 40 լիազորություն, որը պետք է իրականացնեմ, բայց արդյոք ես ունե՞մ պայմաններ այդ լիազորությունների իրականացման համար։ Հանեցի այդ երեխային տանից, ո՞ւր եմ ես տանելու նրան, եթե գիշերվա ժամը 12-ն է, եթե դա իրականացվել է շաբաթ կամ կիրակի օրերին, երբ շատ պետական կառույցներ չեն աշխատում»,- նշեց Թումասյանը։

Վերջինիս խոսքով՝ պետք է ստեղծել այն պայմանները, որ երեխան բռնության ենթարկվելու կամ բռնության ենթակվելու ռիսկի առկայության դեպքում կարողանա ինքը դիմել և օգնություն ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։