Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել. ԱՀԿ ուղեցույց

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է համավարակի պայմաններում երեխաների դպրոց հաճախելու մասին ԱՀԿ-ի խորհուրդներն ու ուղեցույցը.

Ըստ այդմ՝ սահմանվել են.

▪️ Վարքագծային նորմեր

Պետք է հաշվի առնել աշակերտների տարիքն ու կարողությունը՝ կիրառվող միջոցները հասկանալու և պահպանելու համար: Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել:

▪️ Հիգիենա և առօրյա գործողություններ

Հարկավոր է պահպանել ձեռքերի հիգիենայի և շրջակա միջավայրը մաքուր պահելու միջոցառումները՝ հիվանդության հետ անմիջական շփումը սահմանափակելու նպատակով: Դպրոցներում պետք է կազմակերպվեն անձնակազմի և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, պետք է հետևել ամենօրյա մաքրության ժամանակացույցին, ձեռքերի հիգիենայի միջոցների առկայությանը և դիմակների օգտագործման վերաբերյալ պետական ուղեցույցին։

Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը։

▪️ Ֆիզիկական հեռավորություն

Մարդկանց միջև առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորությունը անհրաժեշտ է պահպանել դպրոցի տարածքում և դասասենյակներում: Սա ներառում է գրասեղանների միջև տարածությունների ընդարձակում, ընդմիջումների, դասամիջոցների և նախաճաշի ընդմիջումների երկարաձգում՝ սահմանափակելով դասարանների ու տարիքային խմբերի միավորումը, նախատեսելով փոքրաթիվ աշակերտներից բաղկացած դասարաներ կամ այլընտրանքային հաճախելիության ժամանակացույցեր, ինչպես նաև դասասենյակների օդափոխություն:

▪️Հեռավար ուսուցում

Առցանց և հեռավար ուսուցման տարբերակները, ինչպիսիք են առաջադրանքների և դասերի հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ինչպես նաև հետագա հաճախակի օժանդակությունը պետք է հարմարեցվեն իրավիճակին:

ԱՀԿ խորհուրդներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: