Գյումրիում հեղեղից «ավերված» տնակային մանկապարտեզի տեղում կկառուցվի նոր քարաշեն շենք

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած աննախադեպ քանակությամբ  անձրևի ու կարկուտի հետևանքով մեծապես տուժել է նաև տնակային «Զանգակ» մանկապարտեզը։ Այն գտնվում է «Ավտոկայան» տնակային թաղամասում, որը հեղեղից ամենից շատ տուժած թաղամասերից է։

Մանկապարտեզը,որը երկրաշարժից հետո կառուցվել է երկու տարվա համար, վերանորոգումներով մի կերպ  ծառայել է 30 տարի, հեղեղի հետևանքով էլ վերջնականապես անպիտան է դարձել։

«Վիճակը շատ վատ էր, ոնց որ 1988 թ-ի երկրաշարժը լիներ, ես կարող եմ այդպես բնութագրել, նա ով տեսել է երկրաշարժը կնմանեցներ։ Արտաքին պատերն էին փլուզվել,  պատերն էին պոկ եկել, հատակն էր քանդվել ամբողջությամբ, ջուրը լցվել էր խմբասենյակները։ Ողջ գույքը ջրի տակ էր անցել, չհաշված, որ խմբասենյակը կեսից ավելին կարկուտ էր լցված։ Երևի կարկուտն  էր պատճառը, որ ջուրը հոսելու տեղ չէր ունեցել»,- մեզ հետ զրույցում մանկապարտեզում ստեղծված իրավիճակը ներկայացրեց տնօրեն Սիրանույշ  Մելքոնյանը։ Նա նաև նշեց, որ համավարակով պայմանավորված՝ մանկապարտեզները չեն աշխատում, այդ պատճառով, բարեբախտաբար, հեղեղի ժամանակ ոչ ոք այնտեղ չի եղել։

Հեղեղից փրկված գույքն էլ հիմնականում տեխնիկան է, ինչ-որ պահարաններ, մահճակալներ։ Գույքը մեծավմասամբ օգտագործման համար անպիտան է դարձել։

Այժմ  մանկապարտեզը ապամոնտաժվում  է Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից,  դրա տեղում կառուցվելու է քարաշեն շենք։ Մինչ հեղեղն էր նախատեսվում նոր շենքի կառուցումը, ընդգրկված էր ծրագրում,  դեպքն ավելի արագացրել է դրա ընթացքը։ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում է նախատեսված շենքի կառուցումը։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա ամիսներին կմեկնարկեն շինաշխատանքները: Ըստ տնօրենի՝ ծրագրով 1-ից 1․5 տարի ժամանակ է տրված շինաշխատանքներն ավարտելու համար։

Իսկ մինչ այդ՝ աշխատակիցները պարապուրդում են, սաներին էլ ուղղորդել են այլ մանկապարտեզներ։

«Բավական շատ են սաները։ Տնակային  էին պայմանները, խմբասենյակները փոքր հարմարեցված խմբասենյակներ էին, ցուցակայինով 90 երեխա էր,  բայց օրական 80-83 հաճախում ունեինք։ Բացակայությունները բնական են։ Հիմա համաձայնագիր է կնքվել, աշխատակիցները պարապուրդի մեջ են։ Երեխաներին էլ ուղղորդում ենք հարակից մանկապարտեզներ»,- ասաց Սիրանույշ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Գյումրիում աննախադեպ քանակությամբ տեղումներ են գրանցվել։ Քաղաքի փողոցները ջրածածկ էին եղել, անձևաջրերը լցվել էին բնակելի տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ։ Քաղաքում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, հոսանքազրկվել էին թաղամասեր։ Հատկապես մեծ վնասներ են կրել տնակների բնակիչները․ անձևրաջրերն ու կարկուտից գոյացած սառույցի կտորները լցվել են տնակներ։

Գյումրիի ավագանին էլ արտահերթ նիստում  10 մլն դրամ էր հատկացրել տուժած բնակիչներին։

Միաժամանակ, ավագանին «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես  Խորենացի փողոցի թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 6 սոցիալական բնակարաններն էր անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժած և ժամանակավոր կացարաններում՝ տնակներում բնակվող անձանց։ Խոսքն «Ավտոկայան» տնակային թաղամասի բնակիչների մասին է, որոնց տնակների մեծ մասը բնակության համար անպիտան էր դարձել։

 

Էմմա Չոբանյան