16 տարեկանից սկսած սեփական ընտրությունը կատարելու իրավունքը պետք է ճանաչվի․ դա դե ֆակտո կա․ Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է նաև ընտրական իրավունքի տարիքային շեմի փոփոխության հարցը։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԻՔՄ գրասենյակի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ տարբերակներից մեկն այն է, որ ընտրական իրավունք տրվի 16 կամ 17 տարին լրացած անձանց։ Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դրական է գնահատում այս տարբերակը․ «16 տարեկանից ընտրական իրավունքի ճանաչումը և ընտրելու իրավունքը ոչ միայն մեխանիկական գործողություն է, այլև մտածողության փոփոխություն է։ Երբ պետությունն ասում է, որ դուք ընտրելու իրավունք ունեք, ինքն ընդհանրապես փոխում է անձի նկատմամբ վերաբերմունքը։ Ընտրական իրավունքի զարգացումը հանրային մտածելակերպի փոփոխության և հետևանքն է, և նաև ազդելու է հանրային մտածողության վրա։ Կարծրատիպերի և տարբեր նախապաշարմունքների ձև է եղել։ Այս առումով, ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ կարող է ճնշման տակ քվեարկեն։ Հիմա էլ, նայած ընտանիքի դրվածքին, կարող է մեծը ասի՝ փոքրից մեծ գնում եք, ընտրում եք այս մեկին։ Բայց թավշյա հեղափոխության, տարբեր քաղաքացիական շարժումների շատ երիտասարդներ նույնիսկ հակադրվել են ծնողներին։ Չեն կարող հաշվի չառնել»,- նշեց Սաքունցը։

Վերջինիս խոսքով՝ հասել է այն պահը, որ 16 տարեկանից սկսած ճանաչողությունը, աշխարհաճանաչողությունը և սեփական ընտրությունը կատարելու իրավունքը պետք է ճանաչվի․ «Այն, ինչը որ դե ֆակտո կա, դե յուրե ամրապնդելու մասին է խոսքը։ Մարդիկ ի հակառակ ծնողներին մասնակցում էին, չէ՞ ցույցերին։ Իհարկե շատերն ասում էին՝ երեխաներին ներգրավել են։ Ոչ մեկն էլ երեխաներին չէր ներգրավել, երեխաներն իրենք էին այդ քայլերը կատարում, և ոչ միայն Հայաստանում»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։