Թրամփը մայիսին կարող է Թուրքիա այցելել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է հաջորդ ամիս Մերձավոր Արևելք կատարելիք շրջագայության շրջանակում, Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ այցելություններից հետո, նաև Թուրքիա մեկնել, հայտնում է CNN Arabic-ը։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ չի սպասվում, որ ԱՄՆ նախագահն այդ ուղևորության ընթացքում կայցելի նաև Իսրայել։ Աղբյուրները հայտնել են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, մանրամասները ճշտվում են։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Թրամփը քննարկել է այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Էրդողանի՝ ԱՄՆ հնարավոր այցի մասին։ Այնուամենայնիվ, նրա այցի ծրագրերը դեռևս չեն որոշվել՝ հաստատված ամսաթիվ չկա։

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի CNN Turk-ին տված հարցազրույցում Էրդողանի՝ ԱՄՆ հնարավոր այցի մասին հարցին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պատասխանել էր. «Նախապատրաստական ​​​​աշխատանքներն այսպիսին են. սա այն հարցն է, որի վերաբերյալ առաջնորդները հայտարարել են իրենց կամքը: Մենք այժմ քննարկում ենք, թե երբ և որտեղ դա տեղի կունենա»:

Տեղի ունենալու դեպքում սա կլինի նախագահի պաշտոնում Թրամփի առաջին այցը Թուրքիա։ Նրա նախորդները՝ Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման, այցելել են երկիր, համապատասխանաբար, 2004 և 2009 թվականներին։ 2015 թվականին նույնպես Բարաք Օբաման եղել է Թուրքիայում, սակայն G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի