British Petroleum նավթային հսկան պատրաստվում է վաճառել ակտիվներն ու հեռանալ Ադրբեջանից

Լուրեր

03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
Բոլորը

Բրիտանական British Petroleum նավթային ընկերությունը պատրաստվում է վաճառել իր նավթագազային ակտիվների զգալի մասը, եթե անգամ նավթի գները վերականգնվեն, քանի որ ցանկանում է ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ըստ տեղեկությունների՝ BP-ին պատրաստվում է վաճառել նաև Ադրբեջանում ունեցած ակտիվները։

Ընկերության մարտավարության փոփոխությունը քննարկվել է հուլիսին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, այն բանից հետո, երբ  ընկերությունը նվազեցրել է նավթի արժեքի կանխատեումը՝ նավթի 1 բարելի գինը հասցնելով 55 դոլարի։

Եթե նույնիսկ նավթի գները վերադառնան 65-70 դոլարի սահմանին, BP-ը դժվար թե պահպանի իր ակտիվները և, օգտագործելով շուկայական հարմար պայմանները,  կնախընտրի վաճառել դրանք։ Ընկերության նոր մարտավարությունը ենթադրում է, որ  հետդարձ չի լինի, եթե ընկերությունը վաճառի իր նավթագազային ակտիվները։

Ընկերության գլխավոր տնօրեն Բերնարդ Լունի նոր մարտավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը British Petroleum-ը կկրճատի նավթի ու գազի արդյունահանումը 40 տոկոսով։ Միաժամանակ, կընդլայնվի գործունեությունը վերականգնվող էներգիայի ոլորտում։ Այս որոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, բնապահպան ակտիվիստները, ներդրողները, բանկերը,  որոշ երկրների կառավարություններ մեծացրել են նավթագազային ոլորտի վրա ճնշումը, որպեսզի նվազեցվեն արտանետումները, և իրավիճակից ելնելով՝ եվրոպական նավթային ընկերությունները փոխում են իրենց մարտավարությունը։

Reuters-ի հետ զրույցում Rystad Energy-ի վերլուծաբան Փարուլ Չոփրան ասել է, որ Անգոլայից  զատ՝ BP-ը պատրաստվում է հեռանալ Ադրբեջանից, Օմանից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու Իրաքից։

«Հատկապես Իրաքում է եկամուտը ցածր, և ընկերությունը կցանկանար հեռանալ այնտեղից»,- ասել է նա։

Նշենք, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում British Petroleum-ի մասնաբաժինը կազմում է 30.37 տոկոս, իսկ Շահ-Դենիզ հանքավայրում ընկերությունն ունի 28․83 տոկոս բաժնեմաս։

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ ամերիկյան նավթարդյունահանող Exxon Mobil ընկերությունը վերսկսել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում ունեցած իր բաժնեմասերի վաճառքը։

Բացի այդ, ամերիկյան նավթային մեկ այլ հսկա՝ Chevron-ը, ապրիլի 16-ին 1.57 միլիարդ դոլարով Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում ունեցած բաժնեմասերը վաճառեց հունգարական MOL ընկերությանը։ Chevron-ն ԱՉԳ-ում ուներ 9.7%, իսկ ԲԹՋ-ում՝ 8.9% մասնաբաժին։

Փաստորեն, ստացվում է, որ աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները հեռանում են Ադրբեջանից։

Էմմա Չոբանյան