Մենք ստիպված ենք լինելու որոշակի ժամանակով դրսից ներմուծել դատավորներ, որպեսզի նրանք փոխեն մթնոլորտը․ ԲԴԽ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 10:44
Անվտանգության երևանյան 1-ին համաժողովը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 10:31
Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացմանը
19.04.2026 | 10:05
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր
18.04.2026 | 20:30
TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 20:21
Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ․ Երևանի քաղաքապետարան
18.04.2026 | 20:10
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ
18.04.2026 | 19:59
Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը
18.04.2026 | 19:36
Այսօր ամենատարածված գողության ձևը ոսկեղենինն է, հալեցնում, վայրկյանների ընթացքում վաճառում են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 19:00
Մարդիկ սիրում են խորհրդարանի շիշշպրտոցին ու ծեծկռտուքը, արվեստը չի կարող դա փոխել. Գայ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 18:42
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
18.04.2026 | 18:31
Նախագահը Հարավային Կորեայում ՀՀ դեսպան է նշանակել
18.04.2026 | 18:25
Կարեն Մկրտչյանը՝ պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղար
18.04.2026 | 18:11
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Հայոց Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
18.04.2026 | 17:52
Դատախազությունը Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության 12 անշարժ գույք և շուրջ 960 միլիոն դրամ է պահանջում բռնագանձել
18.04.2026 | 17:33
ՃՏՊ Դիլիջանի թունելում
Բոլորը

Հուլիսի 31-ին դատավորների ընդհանուր ժողովը տասը ժամից ավելի տևած նիստում ընտրեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու: Քվեարկության ընթացքում 145 ձայն է ստացել և ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Այս և դատավորների անկախության հետ կապված մի շարք հարցերի շուրջ Factor TV-ն զրուցել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ։

– Փաստաբան Գևորգ Գյոզալյանն օրերս գրել էր, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունները ԲԴԽ-ում տեղի են ունեցել կեղծիքներով, մասնավորապես, ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն՝ քվեաթերթիկները շատ են եղել։ Այս մասին ի՞նչ կարող եք ասել։

– Ես նախքան հարցին պատասխանելը Ձեզ հարց կտամ՝ ի՞նչ եք կարծում, մեզ դիտող նպարավաճառը, տաքսու վարորդը, գիտնականը, պաշտոնյան, բանկային աշխատողը ինչքան՞ով է հետաքրքրված այս հարցով։

– Եթե ակնհայտ կեղծիքով է տեղի ունեցել, ստացվում է, որ դատավորներին առհասարակ վստահել պետք չէ․․․

– Ինձ թվում է, որ խնդիրն ավելի խորն է։ Այժմ փորձենք բացատրել, թե ինչու է այս հարցը կարևոր յուրաքանչյուրի համար՝ անկախ զբաղեցրած դիրքից։ Ի՞նչ է դատավորների ընդհանուր ժողովը, դա իշխանության առաջին, երկրորդ կամ երրորդ ճյուղի, ինչպես ուզում եք՝ անվանեք, դատական իշխանության սահմանադրական մարմին է, որն ինչ-որ գլոբալ հարցերի լուծման ժամանակ ժողովներ է անցկացնում։ Հիմա ինչն է ինձ մտահոգում, որը նաև պետք է մտահոգի յուրաքանչյուր քաղաքացու․ այդ ժողովները տարեցտարի անցկացվում են դռնփակ ռեժիմով, օրենքը դատարաններին թույլ է տալիս դա անել դռնբաց ռեժիմով, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցեն և լուսաբանեն, թե ինչ է կատարվում, բայց դատավորները համառորեն շարունակում են ընտրել դռնփակ ռեժիմը։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի նիստերը դռնբաց են, գործադիրի նիստերը դռնբաց են մեծամասամբ։ Այս դեպքում, ես հարց ունեմ՝ ինչո՞ւ է դատավորների ընդհանուր ժողովը դռնփակ։

– Այդ հարցը տվե՞լ եք Ձեր գործընկերներին։

– Շատ եմ տվել, պատասխան չունեն, և քանի որ չկա պատասխանը, կան ենթադրություններ։ Դատավորների ընդհանուր ժողովը դռնփակ անցկացնելը խնդիր է, ես կարծում եմ, որ սա ոչ մի կերպ չի նպաստելու թափանցիկության և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը հասարակության և դատավորների միջև։ Գալով Ձեր հարցին, քանի որ նիստը դռնփակ է, ծնվում են նման հիփոթեզներ։ Օրինակ՝  սա՝ քվեատուփերում առկա են ավելի շատ թերթիկներ, քան դատավորների քանակն է։

– Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք ասում եք, որ դատական համակարգի առողջացման համար պետք է ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պայքարել։ Իշխանությունները սկզբից հայտարարեցին վեթինգի մասին, հետո դա փոխարինվեց ավելի մեղմ՝ բարեվարքության ստուգմամբ։ Քաղհասարակության ներակայացուցիչները սա համարում են հետքայլ, քանի որ խոշորացույցի տակ են հայտնվում ոչ թե հին դատավորները, այլ նորերը։ Չկա՞ր անհրաժեշտություն հներին անդրադառնալու, քանի որ տարիներ շարունակ խոսվել է կոռուպցիոն կապերի, անարդար որոշումների մասին։

Շատ ճիշտ եք։ Ինչպես նշում եմ՝ զուգահեռ երկու շարժում պետք է իրականացվի, մեկը խորքային՝ բարձր տեխնոլոգիաների ներգրավմամբ, դատավորների հոգեբանական թեստերի ներդրումը, դատավորների գործունեության գնահատման մեթոդիկան և մի շարք այլ գործոններ, օրինակ՝ քաղհասարակության ներգրավվածությունը կարգապահական և գնահատման հանձնաժողովում, թեև դա մի քիչ այլասերված կերպով տեղի ունեցավ, բայց, իհարկե, մենք նաև հետևանքների հետ հընթացս պիտի պայքարենք։ Եթե մենք ակնհայտորեն գիտենք կամ տեսնում ենք, որ կան կասկածելի անցյալ ունեցող դատավորներ, ուրեմն շատ արագ պետք է նրանց հեռացնել, որովհետև մի այդպիսի դատավորը ստվերում է 100 մաքուր դատավորի և հասարակության մեջ առաջացնում է հիասթափություն, ինչպես նաև հիասթափություն է առաջացնում նորմալ ազնիվ դատավորների մոտ։

– Դատավորները բողոքում են գերծանրաբեռնված լինելուց, գործեր կան, որոնք նշանակվում են ամիսը մեկ անգամ։ Ի՞նչ է անում ԲԴԽ-ն՝ դատավորներին բեռնաթափելու և, ըստ էության, նաև կարևոր գործերի քննությունների արագ ընթացքը խթանելու համար։

– Ես սա ինչ-որ տեղ կանվանեի արհեստական օրակարգ, հարյուրավոր չէ, հազարավոր գործեր են, բայց վերջերս ես իմ գործընկերների հետ մի հետազոտություն ավարտեցի, որտեղ ակնհայտ ցույց տվեցի նախորդ տարվա 122․000 քաղաքացիական գործից, որ քննվել է ՀՀ-ում, դրանից 102 հազարը գումարային պահանջների հայցեր են, որից 92 հազարը՝ մինչև 2 միլիոն դրամի հայցեր։ Պարզ լեզվով ասած՝ դրանք պարտքերի հավաքագրման պարզ վարույթներ են՝ սպառողական վարկեր, ասենք՝ մարդը գնել է հեռախոս, փոշեկուլ կամ լվացքի մեքենա և 10 հազար մեկն է պարտք, 15 հազար՝ մյուսը, և բանկերը սրանք բողոքարկել են։ Ստացվում է՝ մենք վճարում ենք հարկեր, իսկ դատավորը նստած օրական 5 հազարանոց հայցեր է քննարկում, այսինքն՝ մենք դատարանի պես թանկ ռեսուրսը վատնում ենք դրա վրա։ Մենք հիմա քննարկում ենք այս հարցը, որպեսզի դատարաններին ազատենք անիմաստ վեճերից, մինչև երկու միլիոնանոց հայցերը քննելու տիրույթից և ավտոմատացնենք այս ընթացքը։

Ես մի խելագար միտք ունեմ․ քանի որ մեր կադրային բանկը շատ նոսրացած է, մենք այս տարիների ընթացքում ողբերգություն էլ ունեցանք, դա մեր մտավոր վերնախավի արտահոսքն էր ՀՀ-ից, ստիպված ենք լինելու որոշակի ժամանակով դրսից ներմուծել դատավորներ՝ հոլանդացիներ, գերմանացիներ, ճապոնացիներ, որոշակի բարձր պաշտոններում՝ Վճռաբեկ դատարանում և այլուր պետք է բերենք այդ մարդկանց, ստեղծենք մեծ, ուժեղ աշխատակազմեր՝ թարգմանչական ծառայություններով, աշխատակազմերով, որպեսզի նրանք փոխեն մթնոլորտը։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան