«Տունը կփլվի մի օր, տակը կմնանք». Սարի թաղի 20 փողոցի «հոսող» տների բնակիչները ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Սարի թաղի 20 փողոցի բնակիչները պնդում են՝ ստորգետնյա ջրերի հետևանքով սողանքներ են սկսվել, տները փլուզվում են, իրենք վտանգի տակ են, իսկ միակ հույսը պետությունն է։

«Դոմիկի մեջ ապրեի՝ ավելի լավ էր, քան էսպես խոնավության մեջ»,- ասում է 37 հասցեի բնակիչ Վաղարշակ Սարգսյանը։

Սարի թաղի 18 և 20 փողոցների տները վերածվում են ճաքած պատերով աղետի գոտու։ Տները փլուզման վտանգի առաջ են։ Բնակիչների պատմելով՝ պատճառը ստորգետնյա ջրերն են, որոնք իրենց պապական տների հիմքերը խարլխլել են։

Վաղարշակի մայրը, որը ևս այս հարկի տակ է ապրում, ասաց՝ խնդիրը միշտ է եղել, բայց ստորգետնյա ջրերի վնասները վերջին մի քանի տարում են ավելացել, իրենք տան պատերը փորձում են վերանորոգել, բայց հոսող ջրերը մի քանի ամիս անց պատերին կրկին ճաքեր են առաջացնում։

Սարի թաղի բնակիչները տեղեկացրին նաև, որ թաղամասի վերին հատվածում լճակ է եղել, որը 1950-ականներին հողով փակել են, բայց 1988-ի երկրաշարժից ստորգետնյա ջրերը սկսել են հոսել իրենց տների տակով՝ դրանք փլուզման եզրին հասցնելով։

20 փողոցի բնակիչներից 71-ամյա Վարազդատ Ավդալյանն էլ Factor.am-ին ասաց՝ տան պատերը նկարեք, դրանք ավելի շատ բան կասեն, քան ինքը։ Այս տանը հիմա միայն ինքն ու կինն են ապրում, որդիները թոռների հետ գնացել են վարձով բնակվելու։ Տան ճաքճքած պատերին թոռների նկարած նկարներն են, պապը դրանք աչքի լույսի պես է պահում։ Չի տխրել, որ երեխաներն այլ տուն են գնացել։ Ասում է՝ այդպես գոնե նրանց համար ապահով կլինի։

Ռաֆիկ պապը, որը ևս այս փողոցի բնակիչ է, ասում է՝ բնական աղետից են տուժել, հետևաբար հույս ունեն, որ պետությունը իր քաղաքացիներին մենակ չի թողնի այս հարցում։

«Հոսող» փողոցի 35 տանն էլ հանգիստ քնել չեն կարողանում, ճաքճքած պատերի ներսում վեց անչափահաս երեխա է ապրում, երկու ամիս առաջ տան պատը փլուզվել է, նորոգել են, բայց վախը սրտներում է՝ բա որ տունն էլ փլվի։

Փողոցի բնակիչներն ակնկալում են, որ պետությունն իրենց նոր հող կտրամադրի կամ նոր բնակարաններ։ Ասում են՝ եթե կկարողանան պատերն այնպես ամրացնել, որ որոշ ժամանակ անց նորից փլուզման վտանգ չլինի, դա էլ կընդունեն որպես աջակցություն, բայց ստորգետնյա ջրերի պայմաններում ամուր պատեր ունենալը անիրատեսական է թվում։

Խնդրի հետ կապված Factor TV-ն դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սարիթաղցիների խնդրին քաղաքապետարանում տեղյակ են, գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է հարցը։

Միաժամանակ, Կարապետյանը պնդեց, որ տների քանդման պատճառը միայն ստորգետնյա ջրերը չեն։ Մինչ միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրություններ է անում, երկար ժամանակ արդեն իրենց խնդրի լուծմանը սպասող սարիթաղցիները նշում են, որ եթե առաջիկա ամիսներին էլ լուծում չառաջարկվի, կդիմեն հացադուլի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան