Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Լուրեր

17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և  համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:

Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:

Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով»: