Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

Լուրեր

10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
10.06.2026 | 17:40
Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ
10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
Բոլորը

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան փակման գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները։

«Առաջին մրցանակի է արժանացել Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ երկրորդ մրցանակը ստացել է Մայքլ Գերմերը (Դանիա)‚ իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Լորենց Կարլսը (Շվեդիա) և Բելլ Թինգը (Թայվան)։ Դափնեկրի դիպլոմ ստացավ Ֆելիքս Հարությունյանը։

Շնորհվեցին նաև մի շարք հատուկ մրցանակներ. «Յոհան Սեբաստիան Բախի Մենանվագ ջութակի համար ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Դիանա Ադամյանը‚ «Նիկոլո Պագանինիի Կապրիսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում մրցանակ է ստացել Մայքլ Գերմերը‚ «Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգի հաղթող է ճանաչվել Լորենց Կարլսը։ «Արամ Խաչատրյանի Երգ պոեմի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում լավագույնը Բելլ Թինգն է։ «Արամ Խաչատրյանի Պարի լավագույն մեկնաբանություն» (2-րդ փուլ) անվանակարգը շնորհվել է Դիանա Ադամյանին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացել է Բելլ Թինգը‚ այս անվանակարգում հաղթողն ընտրվել է առցանց քվեարկության միջոցով‚ նա 2021-2022 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն կունենա։ 2020թ. «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիան Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակրին տրամադրելու է հատուկ մրցանակ՝ 25000 ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագիր։ Ձայնագրությունները կթողարկվեն PARMA Recordings ստուդիայի կազմում գտնվող Navona Records լեյբլի ներքո։

Փակման գալա համերգին տեսակապով իրենց ուղերձները հղեցին մրցույթի ժյուրիի անդամները։ Սանտանդերի երաժշտության և ակադեմիայի ժողովի գեղարվեստական ղեկավար Պիտեր Չաբան‚ անդրադառնալով խաչատրյանական մրցույթին‚ նշեց‚ որ 2020թ. մարտահրավերների պայմաններում մեծ սխրանք էր անցկացնել մրցույթը‚ ինչը հնարավորություն տվեց‚ որպեսզի երաժշտությունն իր բարերար ազդեցությունն ունենա մարդկանց վրա։ Նա նաև ընդգծեց Արամ Խաչատրյանի մեծ ճանաչումն աշխարհում։

Մադրիդի Ռինա Սոֆիայի երաժշտական և Կատարինա Գուրսկա բարձրագույն երաժշտական դպրոցների պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի ժյուրիի անդամներին համատեղ աշխատանքի համար և մրցույթի կազմակերպիչներին‚ որոնք խիզախեցին և ստեղծված բարդ պայմաններում բարձր մակարդակով կյանքի կոչեցին երաժշտական այս ստուգատեսը։

Ժյուրիի անդամ‚ «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար‚ Մինսկի «Բոլշոյ» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն նկատեց‚ որ մեծ պատիվ էր լինել մրցույթի ժյուրիի անդամ։ Ըստ նրա՝ բոլոր երեք փուլերն էլ լի էին գեղեցիկ երաժշտությամբ։ Ջանլուկա Մարչիանոյի կարծիքով՝ խաչատրյանական մրցույթը մեծ փորձառություն էր‚ քանի որ ինքը չէր պատկերացնում‚ թե ինչ պետք է տեղի ունենա‚ հատկապես երրորդ փուլում‚ որն ուղեկցվում էր արհեստական բանականության միջոցով. «Սա լավագույնն էր‚ որ կարելի էր անել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կիրառմամբ»։

Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ Շանհայի Իսահակ Ստեռնի ջութակի միջազգային մրցույթի համանախագահ‚ Հարբինի ջութակի միջազգային մրցույթի նախագահ Վերա Ցու Վեիլինգն էլ նկատեց‚ որ նորագույն տեխնոլոգիաներով անցկացված մրցույթը մեծ մարտահրավեր էր‚ սակայն ամեն ինչ գերազանց էր։

Դիանա Ադամյանն իր ուրախությունը հայտնեց մրցույթում հաղթող ճանաչվելու համար. «Արամ Խաչատրյան անունն ինձ համար շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը մի քանի անգամ կատարել եմ‚ և ամեն անգամ նորանոր զգացողություններ են առաջացել։ Ուրախ եմ մասնակցել առցանց մրցույթին՝ մի քիչ այլ ձևաչափով‚ սակայն ոչ պակաս հետաքրքիր։ Շատ ուսանելի էր առցանց մրցույթը‚ այն‚ ինչ յուրացրի‚ հետագայում կկարողանամ կիրառել»։

Մրցույթի փակման գալա համերգի ընթացքում Դիանա Ադամյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հեռավար կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր առցանց՝ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ։ Մրցույթի երրորդ փուլում մասնակիցներն ու նվագախումբը հանդես են եկել հեռավար»։